Հարց՝
Բարև Ձեզ։ Ես չգիտեմ՝ կկարողանա՞ք ինձ օգնել, թե ոչ, բայց լուրջ խորհրդի կարիք ունեմ։ Բանը նրանում է, որ ընկերոջս հետ միասին ենք արդեն 26 տարի։ Հարաբերությունների սկզբնական շրջանում՝ սեռական կյանքում ամեն ինչ լավ էր։ Իսկ հիմա, արդեն երկու տարի է, որ միասին ենք ապրում, աշխատում ենք, մի երկու անգամ բաժանվել ենք, որովհետև ծնողների հետ էինք ապրում՝ հարաբերությունները փչացան, մենք փակվեցինք և դադարեցինք իրար լսել...
Նա իմ մեջքի հետևում նստած շփվում էր ծանոթությունների կայքերում... Ինչպես բացատրում էր՝ նրան վատ էր... Բայց հիմա մենք նորից միասին ենք, ամեն ինչի մասին խոսեցինք, պայմանավորվեցինք։ Ճիշտ է անցյալը որոշակի հետք թողել է և մենք մերթ ընդ մերթ շատ լուրջ վիճում ենք։ Ես չեմ կարողանում ձերբազատվել անցյալի վախերից, ես նույնիսկ խանդում եմ նրան ընկերոջը, որովհետև ինձ թվում է, որ նրան ավելի է վստահում։ Պատրաստ եմ ներել նրան մի քանի վատ կտրուկ խոսքեր, ասված իմ հասցեին՝ որ ինձ հյուրասիրության ժամանակ կթողնի և կգնա ընկերոջ մոտ... Կարճ ասած այ այսպես թափ եմ հավաքում և այլևս կանգնեցնել չի լինում... Հա մեկ էլ նրան սեռական կյանքը դառել է անհետաքրքիր, այսինքն ոչ կարևոր... Մենք զբաղվում ենք սեռական կյանքով, բայց ոչ այնքան հաճախ, ինչքան ցանկալի է... Ես նրան ասում եմ այդ մասին, իսկ նա ասում է, որ ես այդ հողի վրա խփնվել եմ, որ սեքսը նրա համար ամենակարևորը չէ և եթե զբաղվում ես դրանով, ապա պետք է տրվես ամբողջությամբ այլ ոչ հենց այնպես՝ մտցրեցիր, հանեցիր ու գնացիր։ Նա շատ է հոգնում և հաճախ ուզում էր, բայց չէր կարողանում, ալարում էր, ուժ չուներ, բայց ասում էր, որ ես իրեն գրավում եմ։ Իսկ վերջերս հայտարարեց, որ իրեն հասարակ աղջիկներն են դուր գալիս, իսկ իմ հավաքվածությունը և մաքրասիրությունը՝ վախեցնում է։ Ես չգիտեմ թե ինչ անեմ... Լինու՞մ է արդյոք այնպես, որ սեռական կյանքը կարևոր չլինի, որ ուզում էս, բայց ալարում և չես կարողանում և ի՞նչ անեմ անցյալում նրա սխալներից վախերիս հետ։
Պատասխան՝
Ինձ շատ հաճելի է լսել սթափ քննարկում նմանատիպ բարդ բաների մասին։ Իմ կարծիքով, Դուք ճիշտ եք։ Փորձեք սեռական կյանքը ավելի հետաքրքիր դարձնել։ Ինչ-որ ձևով նրան նորից սիրահարեցնել Ձեզ։ Իսկ դրանից հետո, նրան ներելը դժվար չի լինի։ Ներելը դա այն է, երբ մոռանում են ամեն կատարվածի մասին՝ զգացմողական իմաստով և փորձում են ամեն ինչ կազմակերպել այնպես, կարծես թե ոչինչ չի պատահել։ Շարունակական հիշեցումը և վեճերը, ցաշրացնում են դիմացինին և կբերեն անդարձելի հետևանքների։ Հիշեք խնդրում եմ, կա մի այսպիսի արևելյան ասացվածք՝ երբ ուզում ես ինչ-որ բան ասել, կանգնած ես՝ նստիր նոր ասա, նստած ես՝ պառկիր նոր ասա։ Ընդունեք իմ այս խորհուրդները որպես ընդհանուր։ Փորձեք կառուցել Ձեր հարաբերությունները նորից՝ ավելի հաշտ և հետաքրքիր պայմաններում հիշելով, որ վեճերի միջոցով ոչնչի չես հասնի։ Եվ վերջապես փոխվեք և դառեք այնպիսին, ինչպես նրան դուր է գալիս, քանի որ նա է այն տղամարդը, ում գնահատականը Ձեզ համար ամենակարևորն է։
Շնորհակալ եմ, որ վստահում եք ինձ, և ընտրել եք ինձ, որպես Ձեր անձնական հոգեբան: