Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Ամուսինս իմացավ ամեն ինչ ...

Հարց՝

Բարև Ձեզ:

Իմ անունը X է:

Ես Y քաղաքից եմ: 21 տարեկան եմ: Ամուսնացած եմ: Ունեմ 3 տարեկան երեխա:

Իմ պրոբլեմը հասարակ է: Ես ժամանակավորապես բաժանվել եմ ամուսնուցս, որովհետև մենք միշտ վիճում էինք և այդ ամենը երբեմն հասնում էր ծեծ ու ջարդի:

Իմ ամուսինը՝ Ռուսլանը, 28 տարեկան է: Նա ինձ շատ է սիրում: Նրա սերը, պահեր կան, որ ինձ վախեցնում է:

Եվ ահա, ծանոթացա ես ուրիշ տղայի հետ և սկսեցի նրա հետ հանդիպել: Ամուսինս ամեն ինչ իմացավ և սարսափելի բան տեղի ունեցավ՝ ջարդեց պատուհանները, դռները, վերցրեց շորերը և գնաց մոր տուն, սպառնում էր, որ որդուս էլ կտանի ինձնից:Ես որբ եմ, բայց տատիկս ինձ բնակարան է թողել և մենք ապրում ենք այնտեղ:

Ես նրան ոչ մի անգամ եմ բաժանություն առաջարկել, բայց նա չէր ուզում:

Մի որոշ ժամանակ անց, ես դադարեցի հանդիպել այն տղայի հետ: Նա ժլատ դուրս եկավ, իսկ ես չեմ աշխատում:

Զանգահարեցի ամուսնուս՝ նա վազելով եկավ: Երդվում էր, թե՝. "մեղավորը ես էի, քեզ քիչ էի ուշադրություն հատկացնում, արի նորից փորձենք":

Նա ազնվորեն փորձում է: Նույնիսկ այս ամենից հետո, ինձ համար ամեն ինչ անում է: Ես որդուս հետ նստած եմ տանը, իսկ նա աշխատում է, ամեն ինչ գնում է, մեզ համար ոչինչ չի ափսոսում: Ինձ ձեռքերի վրա է ման տալիս: Դե ուղղակի՝ իդեալ:

Բայց ես միշտ մտածում եմ ինչ-որ ուրիշ մեկի մասին, միայն ոչ նրա: Դեպրեսսիայի մեջ եմ, արդեն մեկ ամիս է, ոչինչ չեմ ուզում: Ես նույնիսկ գնում եմ քնելու որդուս հետ: Նորա հետ, նույնիսկ սեքսով զբաղվել չեմ ուզում:

Ի՞նչ անեմ: Թվում է թե սիրում եմ նրան: Օգնեք հասկանամ, թե ինչ է կատարվում իմ հետ:

Պատասխան՝

Հարգելի X:

Ձեր նամակից կարելի է հասկանալ, որ Դուք գտնվում եք դեպրեսսիվ վիճակում, և Ձեր կամայական քայլ, կարող է բերել կրախի: Ձեր պատմության մեջ երկու էկլեկտիկ կողմ կա: Մի կողմից Դուք փորձում եք ներկայացնել Ձեր ընտանեկան արժեքները և մոտեցումները այդ հարցին՝ խնդրելով օգնել Ձեզ հասկանալ իրավիճակը: Մյուս կողմից ինքներդ փլուզում եք Ձեր բոլոր արժեքները, տրվելով հաճույքներին և թիթեռնիկի կյանք վարելով: Սկզբից փորձեք հասկանալ թե ինչ եք ուզում Դուք: Ընտանիք, որը որոշակի զոհողություններ և փոխզիջումներ է ակնկալում, թե անհոգ կյանք, որտեղ կանոնները թելադրվում է Ձեր ցանկություններով և պահի տակ ունեցած զգացողություններով: Վերջին դեպքում՝ Դուք կգաք տուպիկի և կրախի: Եկեք չչարաշահենք Ձեր ամուսնու լավ վերաբերմունքը, այլապես դա ինչ-որ մի օր կվերջանա, իսկ վատագույն տարբերակում՝ կվերջանա վրեժով: Ելնելով վերը ասվածից, Ձեզ ի սկզբանե պետք է հասկանալ Ձեզ, որովհետև այս երկու տարբերակները համատեղ գոյություն ունենալ չեն կարող: Փորձեք արդեն հասունանալ և մեծանալ: Վերջ տվեք այդ երեխայական խաղերին, քանզի այնպես եմ հասկանում, որ նվիրված ամուսին ունեք և նրա հետ կազմած Ձեր ընտանիքը կարող է լինել կուռ և համերաշխ:

Շնորհակալ եմ, որ վստահում եք ինձ, և ընտրել եք ինձ, որպես Ձեր անձնական հոգեբան:

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты