ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ՍԿԵՍՈւՐԻՍ ՊԱՏՃԱՌՈՎ ՄՆԱՑԻՆՔ ՓՈՂՈՑՈւՄ...

Հարց՝

Բարև Ձեզ։ Իմ անունն է X։

Ես քաղաքացիական ամուսնությամբ ապրում եմ արդեն երրորդ տարին է։ Սեփական բնակ. տարածք չունենք։ Ապրում ենք նրա ծնողների հետ։ Եվ ահա հարաբերությունները սկեսուրիս հետ փչացան։ Բանը հասավ նրան, որ նա ուզում է, որ կամ մենք, կամ էլ ես մենակ հեռանամ։

Ինչ վերաբերվում է իմ ծնողներին, ապա նրանք կատեգորիկ դեմ են իմ և իմ սիրած մարդու նրանց տուն տեղափոխվելուն։ Նրանք էգոիստներ են։ Հիմա միայնակ են ապրում։ Փոքր եղբայրս ամուսնացել է։ Նրանք համարում են, որ իրենց անհարմար կլինի համբերել իրենց տարածքի վրա օտար մարդու։ Իսկ այժմ բնակարան վարձելու միջոցներ չունենք։ Ինչ ելք կարող է ունենալ հետևյալ իրավիճակը։ Ծնողներիս հետ իմ ունեցած բոլոր զրույցները և խնդրանքները վերջանում են կոնֆլիկտով։ Ինձ թույլ չեն տալիս նույնիսկ մենակ տեղափոխվել իմ սենյակը, քանի որ նա լցված է ուրիշի իրերով։ Իսկ այդ տարածքը՝ իմն է։ Եվ ահա ստացվում է, որ ոչ-ոք չի ուզում ինձ հասկանալ և միայն խանգարում են իմ երջանկությանը։ Ես և ամուսինս որոշում ընդունեցինք, որ ես պետք է գնամ ծնողներիս մոտ ունեցածս սենյակս, և այսպես ասած «գրավեմ» այն։ Մորս հետ ունեցածս հարաբերութուններս հիմնովին փչացան։ Ի՞նչ ելք կարող է լինել այս իրավիճակում։ Խնդրում եմ Ձեզ։ Այսպես, սկսում է ինձ թվալ, որ ես խենթանում եմ։

Մորս և ամուսնուս միջև խնդիրը առաջացել էր դեռևս երեք ամիս առաջ։ Իմ կարծիքով այլևս ոչինչ ուղղել հնարավոր չէ։ Այնտեղ ուզում են, որ ես հեռանամ, իսկ ամուսինս չի ուզում ցավեցնել իր ծեր ծնողներին։

Պատասխան՝

Հարգելի X։

Խնդիրը, որ դուք ներկայացնում եք ավելի իրավաբանական է, քան հոգեբանական։ Հիշեք՝ կամայական իրավիճակից կա մինիմում երկու ելք։ Իրավաբանորեն, երկուսդ էլ կարող եք ունենալ որոշակի բնակարանային պահանջներ ունենալ Ձեր ծնողների նկատմամբ։ Սակայն ինձ ավելի շատ անհանգստացնում է այն փաստը, որ բնակարան վարձելու տարբերակը, Դուք ի սկզբանե չեք քննարկում։ Եվ անհասկանալի է նույնպես, թե ինչու՞ Ձեր ընկերը, չուզենալով ցավ պատճառել իր ծնողներին, ստիպում է Ձեզ, որ դա անեք Դուք։ Խորհուրդ եմ տալիս դիմել արհեստավարժ իրավաբանի օգնությանը, որը երկու կողմից էլ Ձեզ համար կվերցնի Ձեզ հասանելիք բնակ.տարածքը։

Ուրախ եմ եթե ինչ-որ բանով Ձեզ օգտակար եղա:

Շնորհակալ եմ, որ վստահում եք ինձ, և ընտրել եք ինձ, որպես Ձեր անձնական հոգեբան: