ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
«ՕԴՆՈԿԼԱՍՆԻԿԻ» ԿԱՅՔՈւՄ ԱՄՈւՍԻՆՍ ՇՓՎՈւՄ Է ԱՅԼ ԿԱՆԱՆՑ ՀԵՏ...

Հարց՝

Բարև Ձեզ հարգելի բժիշկ։ Իմ անունը X է, 38 տարեկան եմ, ապրում եմ Y քաղաքում ամուսնուս և դուստրիս հետ։ Չգիտեի թե ում դիմեմ խորհրդի համար, որոշեցի դիմել Ձեզ։ Ես շփվող եմ, բարի, հասնող, աշխատանքում՝ պատասխանատու։ Շրջապատս ինձ բավականին լավ է վերաբերվում։

 

Ամեն ինչ սկսեց 6 ամիս առաջ։ Փորձեցի խոսել ամուսնուս հետ՝ ոչինչ չստացվեց։ Ինչպե՞ս ինձ պահեմ հետո։ Ճի՞շտ եմ ես արդյոք, որ որակում եմ նրա արարքը որպես դավաճանություն։

Իմ խնդիրը հետևյալումն է։ Մեկ շաբաթ առաջ, պատահաբար պարզեցի, որ «Օդնոկլասսնիկի» կայքում ամուսինս էջ է բացել, որտեղ ներկայացել է թաքնված՝ «Միստր իքս» կեղծանունով և շփվում է կանանց հետ։ Ընդ որում նա հերթափոխով է աշխատում՝ մեկ օր աշխատում է, 2 օր հանգստանում, և հենց աշխատանքային օրվա գիշերն էլ նա գրվում է։ Երբ ես նրան հարցրեցի այդ մասին, նա պատասխանեց, որ դրա մեջ յուրահատուկ ոչինչ էլ չկա։ Նա ուղղակի գրվում է։ Ինտերնետի միջոցով պարզեցի նաև, որ նա ինձանից թաքցրած փոստարկղ ունի, որի մեջ եղած նամակներով էլ դուրս եկա ծանոթությունների կայքի վրա, որտեղ էլ բացահայտեցի նրա տվյալներով հարցաթերթիկը։ Սրան նա պատասխանեց, որ դա ինքը չէ, որ իր ծանոթներից մեկն է կատակել։

Իմ բացահայտ հարցին, թե ինչպես կարելի է կայքում շփվել ուրիշ կանանց (և միայն կանանց) հետ, նա պատասխանեց, որ այդտեղ ոչ մի սարսափելի բան չկա, որ երբեք ինձ չի դավաճանել, և որ դա ուղղակի շփում է։ Ես որակում եմ նրա արարքը որպես դավաճանություն իմ և մեր հարաբերությունների նկատմամբ։ Նա պնդում է, որ ես իսթերիկ եմ և խանդոտ։

Ամեն ինչ արդեն շատ խորացել է, և ես չգիտեմ, թե ինչպես նրան հետագայում վստահեմ։ Ես այդ արարքը համարում եմ դավաճանություն։

Խնդրում եմ հուշեք ինձ՝ ճի՞շտ եմ ես, թե ոչ։ Իրավիճակը թեժացել է՝ հասնելով կրիտիկական կետի, և փակուղի է մտել։

Պատասխան՝

Հարգելի X։

Խանդը՝ վատ խորհրդատու է, նա բերում է անվստահության և վերջապես բաժանության՝ եթե ոչ ֆիզիկական, ապա հոգեբանական։

Ես Ձեր փոխարեն ուրիշ կերպ կվարվեի։ Փոխանակ սկանդալներ, խանդի տեսարաններ և այլ դրանց նման բաներ սարքելը, ես կբացեի մի անոնիմ փոստարկղ, և կսկսեի գրվել նրա հետ անծանոթի կարգավիճակով։ Այս ձևով Դուք կկարողանայիք հասկանալ, թե ինչը նրան չի հերիքում ընտանիքում (Ձեր պատճառով)՝ թարմությու՞ն, հոգեկան անկեղծ խոսակցությու՞ն, ինտրիգա՞ կամ գաղտնի՞ք։

Փոխանակ մեղադրեք Ձեր ամուսնուն և նրա քայլը գնահատեք որպես դավաճանություն, ինչի հետ ես կատեգորիկ համաձայն չեմ, Դուք կարող եք ծպտված իմանալ Ձեր թերությունները և ուղղվեք՝ ստեղծելով որակով և կայուն ընտանիք, լուծելով ամենօրյա տաղտկալիությունը և կենցաղը՝ ինտրիգաներով և հետաքրքրությամբ, ինչը շատ կարևոր է կնոջ համար։

Ձեր վեճերը ի օգուտ Ձեզ չեն աշխատում, այնպես որ կարող եք ներողություն խնդրել Ձեր ամուսնուց սկանդալների համար, և մոռացության տաք Ձեր համար անհարմար իրավիճակը՝ հետևելով իմ խորհրդին։

Դուք, Ձեր ամուսնու հետ այն տարիքում եք, որ հոգին թարմություն է ուզում, և ավելի լավ կլինի, որ այդ թարմությունը ներդրվի ընտանիքում։ Դա սովորաբար կարողանում են անել իմաստուն կանայք, ինչպիսին ես համարում եմ Ձեզ։

Եթե Ձեր մոտ ինտերնետում հետաքրքիր դիալոգ ստացվի, կարող եք պայմանավորվել և հանդիպել, ինչը Ձեր ամուսնու համար կլինի անսպասելի, իսկ Ձեր համար՝ հետաքրքիր։ Այդ հանդիպման ընթացքում երբևե չմեղադրեք նրան և չվիճեք, այլ ընդհակառակը, հաճույք ստացեք այդ սյուռեալիստական ռանդեվուից։

Ուրախ եմ եթե ինչ-որ բանով Ձեզ օգտակար եղա:

Շնորհակալ եմ, որ վստահում եք ինձ, և ընտրել եք ինձ, որպես Ձեր անձնական հոգեբան:

Շնորհակալ եմ՝

Շատ շնորհակալ եմ Ձեզանից պատասխանի և օգտակար խորհուրդների համար։ Շնորհակալ եմ, որ չմատնեցիք իմ նամակը անուշադրության։ Ես կշարժվեմ Ձեր խորհուրդներով և մաղթանքներով, և համարյա թե համոզված եմ, որ կշտկեմ ընտանիքում մեր հարաբերությունները։