Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Ես սիրահարվել եմ ամուսնացած տղամարդու...

Հարց՝

Բարև Ձեզ Միհրդատ Ռոստոմովիչ։

Իմ անունն է X, ապրում եմ Y քաղաքում։ Ինչու՞ եմ որոշել դիմել հոգեբանի վիրտուալ խորհրդատվությանը։ Որովհետև իմ շուրջը ձևավորված իրավիճակից ուրիշ ելք չեմ տեսնում։ Ես 19 տարեկան եմ։ Այս պահին ապրում եմ քաղաքացիական ամուսնուս հետ (եթե դա կարելի է այդպես անվանել)։ Երեխաներ չունենք և երևի լավն էլ դա է։ Բնավորությունով ես բարդ մարդ եմ։ Տաքարյուն եմ, բռնկուն, անհամբեր։ Միշտ փորձում եմ հասնել իմ նպատակներին՝ կամայական ճանապարհով և գնով։ Իմ երջանկության և մարմնիս ու հոգուս բարեկեցության համար պատրաստ եմ ամեն ինչի։ Իմ նկատմամբ վերաբերմու՞նքս։ Երբեմն դատապարտում եմ ինձ չմտածված գործողություններ անելու համար, իսկ երբեմն էլ

հպարտ եմ ինձանով՝ նպատակասլացությանս համար։ Ամեն ինչ կախված է իրավիճակից։ Ուրիշների փոխարեն չեմ կարող ասել, թե ինչպես են նրանք ինձ ընկալում։ Կարծում եմ, որ ամեն մարդ էլ ունի և ընկերներ և թշնամիներ, և դա բնական է։

Այս պահին իմ խնդիրը, իմ կարծիքով հասել է գագաթնակետի։ Ես սիրում եմ ամուսնացած տղամարդու։ Ոչ թե ուղղակի ամուսնացած, այլ նաև փոքր երեխա ունեցող։ Ամուսնացած է նա արդեն 5 տարի, իսկ որդին՝ 1,5 տարեկան է։ Ինձ իմ կյանքում ոչինչն էլ դուր չի գալիս՝ տունը, աշխատանքը, ընտանիքը, շրջապատի հետ հարաբերությունները։ Սակայն ինձ թվում է, որ սրանք ուղղակի կատարվածի հետևանքներն են։ Իմ խնդիրը սրանում է այն ժամանակ, երբ այդ մարդը կողքիս է գտնվում, երբ նա չկա, կամ զանգահարում է... Այո՝ մշտապես... վերջին շրջանում իմ բոլոր մտքերը կապված են նրա հետ։

Այս ամենը սկսեց երկու ամիս առաջ, երբ նա ընդունվեց մեզ մոտ աշխատանքի։ Սկզբում, այս իրավիճակի ոչ մի նախադրյալներ չկային, մենք նույնիսկ չէինք շփվում, որովհետև, մենք իրար հետ աշխատանքով կապված չենք (նա ուրիշ պարտականություններ ունի, ես՝ ուրիշ)։ Հետո սկսեցինք շփվել՝ գնում էինք միասին ծխելու, աշխատավայրում շփվում էինք ներքին հեռախոսով, իսկ հետո էլ բջջայինների համարներով փոխանակվեցինք... Որոշ ժամանակ անց ես նրա կողմից ուշադրության անորոշ նշաններ նկատեցի։ Բնականաբար դա ինձ հաճելի էր։ Փոխադարձ ֆլիրտ սկսեց։ Իսկ հիմա այդ ամենը վերաճեց շատ ավելի մեծ բանի, սակայն միայն իմ կողմից, չնայած ես դրանում համոզված չեմ։ Ես նրան սիրում եմ իմ կյանքից շատ։ Նա գիտի այդ մասին, և ինչպես հասկացա, առանձնահատուկ չի դիմադրում։ ես փորձել եմ նրա հետ խոսել, ասել եմ, որ ինձ դժվար է և ցավոտ։ Ի պատասխան ես միայն ստացա՝. "Ես քեզ շատ լավ եմ վերաբերվում, բայց դու գիտես իմ վերաբերմունքը որդուս հանդեպ։ Առանց նրա ես ինձ չեմ կարողանում պատկերացնել"։ Կնոջ մասին չի խոսում։ Ես նրան առաջարկեցի ընդհատել մեր հարաբերությունները ընդհանրապես, բայց նա հրաժարվեց, հիմնավորելով նրանով, որ իրեն դուր է գալիս իմ հետ շփվելը։ Ինտիմ հարաբերություններ մենք չենք ունեցել, սակայն ինչի մասին եմ խոսում, մենք չենք էլ համբուրվել։ Ես այս իրավիճակում նրան չեմ կարողանում հասկանալ՝ եթե նա ունի ընտանիք, կին, երեխա, կենցաղ, հարմարավետություն, ապա ինչու ինձ ուղիղ այդ մասին չասել։ Ախր նա բավական ժամանակ անց է կացնում ինձ հետ՝ աշխատանքից հետո վերցնում է, զանգում է, մշտապես գրում է... Գրում է, որ ուզում է ինձ տեսնել... Նա շատ փակ մարդ է։ Ոչինչ չի ասում։ Եվ հենց դրանով էլ ինձ ցավ է պատճառում։ Երբեմն ինձ թվում է, որ նա ուղղակի ծաղրում է իմ զգացմունքները, իսկ երբեմն՝ թվում է, որ ինքն էլ ունի որոշակի զգացմունքներ իմ նկատմամբ... Սակայն ինչպիսի՞...

Հարգարժան Միհրդատ Ռոստոմովիչ, խնդրում եմ Ձեզ, օգնեք ինձ։ Ինչպե՞ս վարվեմ նման իրավիճակում։ Ես այդ մարդու համար պատրաստ եմ թողնել ամեն ինչ և վազել նրա հետևից, ինչպես ասում են՝ աշխարհի ծայրը։ Ես մշտապես մտածում եմ նրա մասին, սպասում եմ նրա զանգին, հաղորդագրությանը... Ինձ թվում է, որ դա նույնիսկ սեր չէ, այլ ինչ-որ հիվանդություն։ Հուշեք ինձ խնդրում եմ՝ ինչպես հասկանամ նրա վերաբերմունքը և մտադրությունները։ Ինչի՞ համար է նա այս ամենը անում։ Ինչու՞ մեկընդմիշտ չխզել մեր հարաբերությունները։ Ես մոլորվել եմ... Եվ ընդհանրապես՝ կարո՞ղ եմ արդյոք հուսալ նրա հետ հարաբերություններ ունենելու մասին։

Ես առաջ երբեք չեմ դիմել մասնագետների, այդ պատճառով էլ հիմա մի փոքր ապրումների մեջ եմ։ Այս պահին ես ֆիզիկապես բացարձակ առողջ եմ։

Իմ հույսը հիմա՝ Ձեր օգնությունն է։ Նախապես շնորհակալ եմ։

Հարգանքներով՝ X։

Պատասխան՝

Հարգելի X։

Ձեր նակակից ես գլխի եմ ընկնում, որ Դուք գտնվում եք դժվար իրավիճակում, և կամայական քայլ կարող է բերել կրախի։ Ես համաձայն եմ Ձեր հետ՝ դա ավելի նման է հիվանդության, որը սովորաբար բերում է սպասումների տապալման, ապատիայի և այլ վատ զգացողությունների։ Եկեք միասին մտածենք։ Դուք ասում եք, որ նա չի ուզում խզել Ձեր առանց այն էլ խարխուլ հարաբերություննե՞րը։ Իսկ ինչու՞ ինքներդ դա չեք անում։ Դուք ուղիղ քայլերով քայլում եք դեպի անդունդ, որտեղ ատելությունն է և փչացած կյանքը։ Մի պահ պատկերացրեք, որ Ձեր հարաբերությունները հասել են իրենց գագաթնակետին, և միայն հետո Դուք համոզվել եք, որ նա իր ընտանիքը չի թողնի։ Մի մոռացեք, որ նա այդ մասին Ձեզ տեղյակ է պահել ի սկզբանե։ Դուք պատրա՞ստ եք ամբողջ կյանքում ապրել սիրուհու կարգավիճակում, և չունենալ Ձեր ընտանեկան երջանկությունը։ Ես խորհուրդ կտամ Ձեզ ինքներդ վերցնեք Ձեր հարաբերությունների հսկողությունը Ձեր ձեռքը, և խզեք այն ինչքան հնարավոր է արագ։ Ավելի լավ է հիմա մի փոքր լաց լինեք չունեցած բանի կորստի համար, քան հետո ամբողջ կյանքում զղջաք միայնության մեջ։ Վերցրեք ինիցիատիվան Ձեր ձեռքը։ Եվ հիշեք՝ ձեր վատ հարաբերությունները տանը, որոշ չափով (բավական չափով) կապված են դուրսը ունեցած Ձեր զգացողությունների հետ։ Դուք ամեն վայրկյան համեմատում եք նրանց, և դա անազնիվ է Ձեր ամուսնու հանդեպ, ով, ես համոզված եմ, որ անկեղծ սիրում և գնահատում է Ձեզ։ Կարիք չկա նրանից խրտվիլակ սարքել։ Փորձեք գտնել Ձեր երջանկությունը այն մարդու հետ, ով արդեն նվիրել է իր կյանքը Ձեզ, և ուղղեք Ձեր զգացմունքները դեպի տուն։ Սկսեք նկատել այն գեղեցիկ բաները, որ կան Ձեր ընտանիքում, և փորձեք չկորցնել դրանք։

Ուրախ եմ եթե ինչ-որ բանով Ձեզ օգտակար եղա:

Շնորհակալ եմ, որ վստահում եք ինձ, և ընտրել եք ինձ, որպես Ձեր անձնական հոգեբան:

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты