ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ՏԱՆԸ՝ ՀԱՐԲՈւՄ Է ԵՎ ԱՄԱՆՆԵՐԸ ԿՈՏՐԵԼՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՈւՄՆԵՐ ՍԱՐՔՈւՄ...

Հարց՝

Բարև Ձեզ Միհրդատ Ռոստոմովիչ։

Իմ անունը X է։ Ես 50 տարեկան եմ։ Ինձ հիմա անհրաժեշտ է ինչ-որ մեկի հետ խոսել։

Ապրում եմ Y քաղաքում ամուսնուս և դստերս հետ ով արդեն 20 տարեկան է։

Ես ավելի շատ ենթարկվող եմ, քան ենթարկող։ Ինձ իմ մեջ շատ բան դուր չի գալիս՝ և արտաքինս, և գիրությունս։ Շրջապատս ինձ ընկալում է տնական և հարմար։

Իմ կյանքում ինձ ամեն ինչ դուր է գալիս։

Խնդիրը ավելի սուր է զգացվում, երբ տանը մենակ եմ մնում, կամ որ մարդ չկա, ում հետ շփվեմ, կամ էլ քնելուց առաջ (ի միջի այլոց սկսել եմ անքնությամբ տառապել)՝ երբ սկսում եմ վատ բաների մասին մտածել։

Վերապրումներս չեն արտահայտվում և շրջապատի մարդիք նույնիսկ գլխի չեն ընկնում, բայց հոգուս մեջ այնքան ծանր և տհաճ է լինում, որ դիմանալն անհնար է։

Այս խնդիրը առաջին անգամ նկատել եմ 5 ամիս առաջ, սբայց այն ժամանակ դա ինչ-որ հատուկ ձևով չարտահայտվեց։

Այո, իմ կյանքում եղել է միջադեպ, որը անդրադարձել է իմ խնդրի առաջացման վրա։ Մահացավ իմ լավ ընկերոջ մայրը՝ կախվեց։

Փորձում եմ լավ բաների մասին մտածել, լավ ու բարի պատկերներ պատկերացնել՝ օգնում է, բայց ոչ միշտ։

Ոչ մի հիվանդությամբ չեմ տառապում, այլ մասնագետների չեմ դիմել։

Խնդրում եմ օգնեք ինձ։

Նախապես շատ շնորհակալ եմ, որ օգնում եք մարդկանց։

Պատասխան՝

Հարգելի X։

Ես կարծում եմ, որ Ձեր ամուսնու հետ Դուք ապրում եք արդեն սովորույթի համաձայն: Սովորաբար այդպես չեն անում, և յուրաքանչյուր մարդ իրավունք ունի իր կյանքն ապրելու այնպես, ինչպես իրեն է հարմար: Չեմ կարծում, որ Ձեր այսօրվա կյանքը Ձեզ հարմար է ապրել: Դուք արդեն բազմաթիվ անգամներ փորձել եք փոխել իրավիճակը և Ձեզ մոտ ոչինչ չի ստացվել: Ես դեռևս չեմ լսել ալկոհոլիզմի բուժման և ոչ մի օրինակի մասին: Ձեր խնդիրը շատ ավելի հեշտ լուծում ունի իրավաբանական դաշտում: ԵՐկու կողմերի անհամապատասխանության առկայության դեպքում, որն որոշվում է կողմերից մեկի տված հայտարարությամբ, դատարանը որոշում է ընդունում բնակելի տարածքի ստպողական վաճառքի մասին ընդ որում մոր և երեխայի օգտին, ինչը ամբողջովին կբավարարի Ձեր պահանջները: Կան իրավիճակներ, երբ ապահարզանը՝ լավագույն լուծում է: Ես հասկանում եմ, որ մի որոշ ժամանակ Դուք դիսկոմֆորտ վիճակ կունենաք, մինչև կլուծվեն Ձեր իրավաբանական խնդիրները կապված ամուսնալուծության և ունեցվածքի բաժանման հետ: Սակայն այնուհետև, Ձեր ամբողջ կյանքի ընթացքում Դուք կապրեք Ձեզ համար հարմար կյանք: Խորհուրդ եմ տալիս խորհրդակցել փաստաբանի հետ:

Ուրախ եմ եթե ինչ-որ բանով Ձեզ օգտակար եղա:

Շնորհակալ եմ, որ վստահում եք ինձ, և ընտրել եք ինձ, որպես Ձեր անձնական հոգեբան: