Հարց՝
Բարև Ձեզ Միհրդատ Ռոստոմովիչ։
Իմ անունը X է, ես 18 տարեկան եմ, ապրում եմ Y քաղաքում՝ ծնողներիս հետ։ Որոշել եմ դիմել հոգեբանի վիրտուալ խորհրդատվությանը, որովհետև վախենում եմ (ամաչում եմ) հոգեբանի հետ տետ-ա-տետ հանդիպումից։ 18 տարեկանում ես արդեն ունեմ երկու կրթություն։
Ինչպես ինձ թվում է, իմ մոտ մահի ֆոբիա է՝ ես ինքս ինձ փաթաթում եմ մտքեր (որ կմեռնեն իմ ծնողները, աչքերիս առաջ դագաղի և գերեզմանի պատկերներ են գալիս)։ Մի կողմից չեմ ուզում այդ մասին մտածել, մյուս կողմից էլ մտքերն ինքն իրեն են գալիս։ Սարսափելի է։
Իմ կյանքում ինձ ամեն ինչ դուր է գալիս։
Խնդիրը ավելի սուր է զգացվում, երբ տանը մենակ եմ մնում, կամ որ մարդ չկա, ում հետ շփվեմ, կամ էլ քնելուց առաջ (ի միջի այլոց սկսել եմ անքնությամբ տառապել)՝ երբ սկսում եմ վատ բաների մասին մտածել։
Վերապրումներս չեն արտահայտվում և շրջապատի մարդիք նույնիսկ գլխի չեն ընկնում, բայց հոգուս մեջ այնքան ծանր և տհաճ է լինում, որ դիմանալն անհնար է։
Այս խնդիրը առաջին անգամ նկատել եմ 5 ամիս առաջ, սբայց այն ժամանակ դա ինչ-որ հատուկ ձևով չարտահայտվեց։
Այո, իմ կյանքում եղել է միջադեպ, որը անդրադարձել է իմ խնդրի առաջացման վրա։ Մահացավ իմ լավ ընկերոջ մայրը՝ կախվեց։
Փորձում եմ լավ բաների մասին մտածել, լավ ու բարի պատկերներ պատկերացնել՝ օգնում է, բայց ոչ միշտ։
Ոչ մի հիվանդությամբ չեմ տառապում, այլ մասնագետների չեմ դիմել։
Խնդրում եմ օգնեք ինձ։
Նախապես շատ շնորհակալ եմ, որ օգնում եք մարդկանց։
Պատասխան՝
Հարգելի X։
Ձեր կարծիքով Ձեզ մոտ տանատաֆոբիա է, սակայն ես մտածում եմ, որ դա ուղղակի կպչուն միտք է, որը մնացել է Ձեր ընկերոջ մոր մահից հետո։ Ես կարծում եմ, որ Դուք էմոցիոնալ և տպավորվող մարդ եք, ինչն ունի իր դրական և բացասական կողմերը։ Վերջինիս հետ Դուք շփվում եք արդեն 5 ամիս է։ Ստրատեգիան, որը Դուք ինքնաբերաբար մշակել եք (փորձում եմ լավ բաների մասին մտածել, լավ ու բարի պատկերներ պատկերացնել...)՝ հոյակապ է, սակայն Դուք ասում եք, որ դա էլ Ձեզ ոչ միշտ է օգնում։ Մի փորձեք սրան նայել մատերի արանքով։ Ես Ձեզ խորհուրդ կտայի, ամեն դեպքում, չնայած Ձեր վախերին և ամաչկոտությանը, դիմեիք հոգեբանի՝ տետ-ա-տետ։ Ձեր խնդրի մեջ ամենավատ բանը կայանում է նրանում, որ Դուք ոչ մեկի հետ այս հարցում չեք կիսվում, որը ծանրացնում է Ձեր վիճակը, որովհետև Դուք պահում եք Ձեր պրումները Ձեր մեջ։ Մի հապաղեք և դիմեք մասնագետի։ Ես հասկացա, որ Դուք կրթված և ինտելլեկտով անձնավորություն եք, որը նշանակում է, որ Ձեր դիմելու դեպքում, Դուք կկարողանաք հեշտությամբ ձերբազատվել Ձեզ նեղող խնդրից։
Ուրախ եմ եթե ինչ-որ բանով Ձեզ օգտակար եղա:
Շնորհակալ եմ, որ վստահում եք ինձ, և ընտրել եք ինձ, որպես Ձեր անձնական հոգեբան: