Եվ բազմամյա փորձով կայացած արհեստավարժը, և երիտասարդ մասնագետը, հաճախ մտածում են նույն բանի մասին՝ արդյոք ճիշտ են նրանք ընտրել իրենց մասնագիտությունը: Հոգեբանները այդ խնդրի լուծման 4 եղանակ են առաջարկում:
Ենթադրենք, որ դուք ֆինանսական վերլուծող եք, իսկ Ձեր հարազատները համոզված են, որ Ձեզանից լավ մանկավարժ կստացվեր: Լավագույն ընկերը համոզված է, որ Դուք պետք է հոգեբան դառնաք: Իսկ գործընկերները կարծում են, որ Ձեր ընդունակություններով, պետք է թարգմանիչ աշխատել:
Բոլոր այդ մարդիք կարող են իրենց տեսանկյունից ճիշտ լինել: Մտածել եք դուք արդյոք երբևե՝ ճի՞շտ մասնագիտություն եք Դուք ընտրել: Հոգեբանները մի քանի մեթոդիկա են առաջարկում, որի միջոցով Դուք կարող եք պարզել՝ Ձեր գործով եք Դուք զբաղվում, թե ոչ:
ԹԵՐԹԱՅԻՆ ԹԵՍԹ։
Ոերցրեք մի ամսվա ընթացքում կուտակված թերթերի կապը, և ընդգծեք այն բոլոր հոդվածները, որտեղ նկարագրված մարդիք կամ նրանց մասնագիտությունները Ձեզ հետաքրքրում են: Փորձեք խմբավորել այդ հոդվածները 3 խմբերի: Ի՞նչ ստացվեց: Ձեզ հետաքրքրում էր դատական կատարածուի առօրյա՞ն: Վաճառո՞ղի: Ակնաբույժ-վիրաբույ՞ժի:
ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ:
Հնարավոր է, որ Ձեզ համար անտանելի է առավոտյան ժամը 8-ին աշխատանքի գնալը: Ձեր աշխատանքային ոճի նախընտրություններն էլ որոշում են Ձեր մասնագիտությունը: "Մեզանից յուրաքանչյուրը պատճառներ ունի, որի հետևանքով մի մասնագիտություն նրան համապատասխանում է ավելի շատ քան մյուսը", ասում է Հյուսիսային Դակոտայի համալսարանի հոգեբան՝ Լինն Դաուդը (Lynn Dowd),- "Անհրաժեշտ է միայն պարզաբանել ներքին խոչընդոտները, որոնք թույլ չեն տալիս մարդուն աշխատել այս կամ այն ոլորտում": Հոգեբանները դրան անվանում են անհամապատասխանության վերլուծություն՝ մի կողմից Ձեր նախընտրությունների և կարիքների, մյուս կողմից՝ կարիերային պահանջների անհամապատասխանություն:
ԱԶԱՏ ՏԵՂԵՐԻ ՏՈՆԱՎԱՃԱՌ:
Ձեզ հետաքրքրող մասնագիտությունների մասին ինֆորմացիա ստանալու ամենալավ տեղը՝ ազատ տեղերի տոնավաճառն է: Դուք կարող եք 2 կամ 3 դրույքով աշխատել, բայց ազատ տեղերի տոնավաճառ այցելելու և թե աշխատանքի շուկայում որ մասնագիտություններ ավելի մեծ պահանջարկ ունեն՝ իմանալու մեջ, ոչ մի ամոթալի բան չկա:
"Դուք կարող եք զարմանալ, թե ինչքան մասնագիտություններ կան, որոնց մասին նույնիսկ չէիք լսել, սակայն որոնք իդեալականորեն համապատասխանում են Ձեզ", — համարում է Կարլ Արլրիկսը (Karl Arlrichs)՝ հոգեբան, ով զբաղվում է Նյու-Յորքյան ընկերությունների համար աշխատակազմ ընտրելով: Նույնիսկ հասարակ մատուցողուհին կարող է թեյի արարողության գծով մասնագետ դառնալ: Իսկ գիտե՞ք թե ինչով են զբաղվում էթոլոգները:
ԱՆՁԻ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵՍԹԱՎՈՐՈՒՄ:
Գոյություն ունեն այսպիսի տասնյակ թեսթեր: Ձգտումներին, տիրապետություններին և վերահսկման մասին տրված հարցերին, Ձեր տված պատասխանների հիման վրա, այդ թեսթերը, որոշելով Ձեր ցանկությունների և ձգտումների դրդապատճառները, օգնում են կոնկրետ մարդու համար որոշել մասնագիտության տիպը: