Մարդկանց մոտ, ում սպառնում են Ցանցում, նկատվում է սթրեսսի ավելի բարձր մակարդակ, քան նրանց, ում հետապնդում կամ անարգում են իրական կյանքում: Ավելի ու ավելի շատ հանցագործներ են սկսում բարձր տեխնոլոգիաներ օգտագործել, որպեսզի հետապնդեն և տանջեն իրենց զոհերին, ուղարկելով նրանց սպառնալիքներով լեցուն էլեկտրոնային նամակներ և վայրկյանական հաղորդագրություններ:
Էլիզաբեթ Կառլը (Elizabeth Carll) նշում է, որ այս տիպի զոհերի մոտ, սթրեսսի նկատմամբ ունեցած զգացողական հակազդումը, կարող է իր մեջ ներկրել վախի և տագնապի բարձր մակարդակ,
...գիշերային մղձավանջներ, անօգնականություն, գերզգոնություն և այլն: Ելնելով սեփական դիտարկումներից, հետազոտողը հաստատում է, որ օն-լայն սպառնալիքների հետ կապված ախտանիշները, կարող են ավելի ինտենսիվ լինել, քան իրական աշխարհում եղած ոտնձգությունների ժամանակ: Ազդեցությունը ավելի կործանարար է, քանի որ դա կարող է տեղի ունենալ օրվա մեջ 24 ժամ, շաբաթվա 7 օրն էլ, և դրանից հնարավոր չէ ինչ-որ տեղ թաքնվել:
Վիճակագրական տվյալների համաձայն, կանանց 40%-ը ստացել են սպառնալի բնույթի էլէկտրոնային հաղորդագրություններ; մարդկանց 20%-ը օգտագործել են սոցիալական ցանցերը, իրենց զոհերին գտնելու համար; քոլեջի ուսանողուհիների 34%-ը և ուսանողների 14%-ը կոտրել են իրենց ռոմանտիկ զուգընկերոջ փոստը:
2009 թվականին, կորեացի ուսանողների մեջ, YeoJu Chung-ի կողմից անց կացված հետազոտությունը ցույց է տվել, որ կիբերվախեցումը, ստիպում է զոհերին զգալ միայնակ, լքված, հիասթափված և անօգնական: Ավելի շատ տուժել են նրանք, ովքեր այդ մասին հաճախ են մտածել: Այն ուսանողները, ովքեր վերաուղղորդվել են դեպի պոզիտիվ մտքեր, ավելի արագ են վերականգնվել: