ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Պարզվում է, որ ընտանիքը երջանկացնելու համար, շատ փոքր ջանքեր են հարկավոր՝ ամսվա մեջ գոնե 5 անգամ հավաքվել և ընթրել: Եվ այդ ընթացքում անջատել հեռուստացույցը:

Կանզասից Լիզա և Մայք Նիկկելները, ունեն հետևյալ կանոնը՝ ամեն երեկո, ընթրիքի ընթացքում, նրանք և նրանց երեք երեխաներից ամեն մեկը պատմում են երկուական պատմություն՝ օրվա ընթացքում տեղի ունեցած ամենադրական և ամենաբացասական իրադարձությունների մասին: Շատ բա՞րդ է: Բայց գոնե խոսակցությունը դուրս է գալիս բան տափակության՝ "Ո՞նց ես: Ոչինչ", շրջանակներից:

"Մենք երբեք չենք տալիս այնպիսի հարցեր, որոնց հնարավոր է պատասխանել այո կամ ոչ",- ասում է ընտանիքի գլուխը՝ Մայքը,- "Զրույցը պետք է կազմակերպել այնպես, որ արտահայտվելու ցանկություն առաջանա": Իրենք էլ այդ մասին չկասկածելով, Նիկել ամուսինները գործնականում կիրառում են Կանզասի համալսարանի հոգեբան Բարբարա Կեռռի (Barbara Kerr) հիմնական խորհուրդները, ով տարիներ շարունակ ուսումնաիրել է երջանիկ ընտանիքների հոգեբանությունը:

Բոլոր երջանիկ ընտանիքները, միանման երջանիկ են:

Բարբարա Կեռռի հետազոտությունները ապացուցել են այն, ինչի մասին Տոլստոյը գրել էր դեռևս 120 տարի առաջ՝ բոլոր երջանիկ ընտանիքները, միանման երջանիկ են: Եվ այդ "միանմանությունը" հետևյալում է՝

Բոլոր երջանիկ ընտանիքները ունեն շփման համար երեկոյան ընթրիքի միասին հավաքվելու տրադիցիան: Շփվել կարելի է կամայական թեմայով՝ քննարկել նորությունները, օրվա իրադարձությունները, կամ էլ այնպես, ինչպես արվում է Նիկկել ընտանիքում: Կա միայն երկու պայման՝ համաձայն "Ընտանեկան ճաշերի զարմանալի ուժը" գրքի հեղինակ, հոգեբան, հետազոտող Միրիամ Վայնշտեյնի (Miriam Weinstein), ընթրիքի այսպիսի "հավաքույթները" չպետք է լինեն շաբաթական 5 անգամից պակաս: Իսկ այդ ընթացքում հեռուստացույցը պետք է անջատել: Եթե դուք ընթրիքի ընթացքում տարված եք հեռուստացույցի էկրանին տեղի ունեցող սերալական կրքերով, ապա զրույցը չի ստացվի:

Միասնական ընտանեկան ընթրիքների առավելությունները հսկայական են, համարում է Բարբարա Կեռռը: Առաջին հերթին դա օգնում է երեխաներին տիրապետել լեզվին: Նրանք իհարկե պետք է գիրք կարդան, սակայն նրանց հետ անհրաժեշտ է նաև զրուցել՝ իսկ երբ դա անել, եթե ոչ ընթրիքի ընթացքում: Երկրորդ հերթին, այսպիսի ընտանեկան ընթրիքները, ընտանեկան միասնականության զգացմունք են տալիս: Նույնիսկ եթե ընթրիքի ընթացքում քննարկվում են տհաճ իրավիճակներ, ընտանիքի անդամների մոտ համոզվածություն է առաջանում, որ միասին հնարավոր է հաղթահարել դժվար ժամանակները:

Որերորդ անգամ ապացուցված է՝ երջանկությունը փողի մեջ չէ:

Երջանիկ ընտանիքները ունեն ուրիշ առանձնահատկություն ևս: Հետաքրքրաշարժ է, որ դա կապված չէ ոչ ընտանիքի տնտեսական ստատուսի, ոչ հասարակության մեջ դերի, ոչ էլ ընտանիքի անդամների կրոնական կամ էթնիկական պատկանելիության հետ:

Բացի երեխաների խնամքի հետ կապված գործերից, ընտանիքի մայրը և հայրը, երջանիկ ընտանիքներում, անպայման ունենում են իրենց անձնական հետաքրքրությունները: Այսպես՝ Նիկկելների ընտանիքում, Մայքը երբեմն գնում է ընկերների հետ ֆուտբոլ խաղալու: Իսկ Լիզան համարում է, որ "երեխաներին միայն օգտակար է, որ հասկանան, որ ծնողները իրենց պատճառով, չեն հրաժարվում իրենց հետաքրքրություններից":

Երջանիկ ընտանիքի ամեն անդամ, տանն ունի իր անկյունը, որտեղ նա կարողանում է մենակ մնալ: Եվ կա տեղ, որտեղ ընտանիքը ավանդաբար հավաքվում է՝ սովորաբար դա խոհանոցն է:

Երջանիկ ընտանիքները ունեն շատ քիչ կոշտ կանոններ: Եվ ինչքան քիչ՝ այնքան լավ: "Դժբախտ ընտանիքներում, կանոնը հորինվում է ամեն մանրուքի համար",- համարում է Կեռռը:

Երջանիկ ընտանիքներում, երկու ծնողն էլ աշխատում են՝ կարևոր չէ, գրասենյակում, թե տանը: Երեխաներին թույլ է տրվում իրենց վրա պատասխանատվություն վերցնել՝ հատկապես տնից դուրս: Նույնիսկ դեռահաս տարիքում, նրանք հաճախ ճանապարհորդում են միայնակ:

Եվ, դե իհարկե, երջանիկ ընտանիքները, ինչպես նաև կամայական ուրիշ ձևի ընտանիք, չի գոյատևում առանց կոնֆլիկտի՝ սակայն, անկախ կոնֆլիկտի սրությունից, ընտանիքի բոլոր անդամները համոզված են՝ ընտանիքը չի քայքայվի: