ՆԼԾ-ի մասին կան բազմաթիվ գրքեր, տեսանյութեր, հոդվածներ, անց են կացվում բազմաթիվ վեբինարներ, թրեյնինգներ և սեմինարներ:
Կարելի է ուղղակի գրքեր և հոդվածներ կարդալ՝ դա Ձեզ հնարավորություն կտա հասկանալ, թե ինչ է այն իրենից ներկայացնում:
Տերմինները կարելի է սովորել գլոսսարիումում, իսկ դրանց նկարագրությունները և այլ բաներ՝
...ՆԼԾ հանրագիտարանում:
Իհարկե, կարելի է այն նաև հաղթահարել ինքնուրույն:
Սակայն, լավագույն տարբերակը՝ թրեյնինգին մասնակցելն է: Այն հնարավորություն կտա հասկանալ և տիրապետել այն: Բացի դրանից, շատերի մոտ, իրենց զբաղվածության և այլ պատճառներով ուղղակի չի ստացվում ինքուրույն պարապել:
Բնական է, որ ՆԼԾ մասնագետները կիրառում են իրենց գիտելիքները և զբաղվում են ինդիվիդուալ խորհրդատվությամբ և թրեյնինգների կազմակերպմամբ:
Հասկանալի է, որ գրքերի և թրեյնինգների այս բազմազանության մեջ կան և՛ հոյակապ գրքեր և թրեյնինգներ, և՛ կան մեղմ ասած՝ ոչ այնքան: ՆԼԾ-ն բավականին նորաձև է, և կան անազնիվ մարդիկ, ովքեր գովազդում են ՆԼԾ-ն, որպես րոպեում հարստանալու միջոց և վաճառում են այն, որպես մի կախարդական հաբ՝ ամեն ինչից, օրինակ՝ «Իմ լավագույն կուրսը անցնելուց հետո Դուք կվաստակեք 100 000 դոլլար օրական, կկարողանաք վաճառել՝ ինչ ուզում եք ցանկացած մարդու և կկարողանաք 5 րոպեում «կպցնել» ցանկացած աղջկա (կամ տղայի): Դուք անհավանական մարդ կդառնաք»: Այդ անազնիվ մարդիկ հարստանում են գերակայաբար՝ կախարդական հաբ գնողների հաշվին, այնպես որ, համենայն դեպս նրանց համար դա աշխատում է: Ընդ որում, հաճախ այդ անազնիվ մարդիկ ՆԼԾ-ից ոչինչ էլ չեն հասկանում, այլ ուղղակի իրենց համոզմունքով համոզում են մյուսներին իրենց մեծ իմացությունների մեջ, որը ձեռք են բերել մեկ գիրք կամ «Խաբիր ինձ» հեռուստասերիալը նայելով (ի միջի այլոց հեռուստասերիալը՝ լավն է): Կան նաև այնպիսինները, ովքեր երկու գիրք կարդալով և մեկ թրեյնինգի մասնակցելով արդեն անց են կացնում իրենց թրեյնինգները կամ էլ գրում են իրենց գրքերը:
Ցավոք…
ՄԻՀՐԴԱՏ ՄԱԴԱԹՅԱՆ