Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Հետերոֆոբիա - վախ կամ զզվանք հետերոսեքսուալների նկատմամբ

Հետերոֆոբիա — հոմոֆոբիային հակառակ նեոլոգիզմ, ինչը նշանակում է հետերոսեքսուալ ուղղվածության մարդկանց նկատմամբ դիսկրիմինացիա կամ ուժեղ տհաճություն նրանց նկատմամբ: Հետերոֆոբիան, սեռական ուղղվածության վրա հիմնված հակառակ դիսկրիմինացիա է և ենթադրում է հետերոսեքսուալների նկատմամբ իռացիոնալ վախ կամ զզվանք:

Այս տերմինը մտցվել է սեռական տերմինների բառարան և առաջին անգամ հասարակայնացվել է 1995 թվականին ամերիկյան սեքսոպատթոլոգ Ռոբերտ Տ.Ֆրանսուերի կողմից և որոշված է եղել որպես վախ հետերոսեքսուալներից:

1990 թվականին լույս տեսած, Ջուդիտ Ա.Ռայզմանի "Կինսկին, սեքսը և խաբեբայությունը" գրքում, մի ամբողջ գլուխ նվիրված է հետերոֆոբիային, որտեղ նա ներկայացված է, որպես Ֆրանսուերի սահմանում և նոր կոնցեպցիա:

1996 թվականին այս տերմինը օգտագործել է Նուանը (Noonan), իր "Հիշու՞մ է արդյոք որևե մեկը այն ժամանակները, երբ սեքսը հաճույք էր բերում" ("Does Anyone Still Remember When Sex Was Fun?") գրքում, որպեսզի շեշտի ամերիկյան հասարակության մեջ սեքսի նկատմամբ բացասական վերաբերմունքը: Նա ենթադրել է նաև, որ հոմոֆոբիան շատանում է հետերոֆոբիայի շնորհիվ, և սահմանել է նոր կոնցեպցիա, որն անվանել է ներքին հետերոֆոբիա: Ավելի ուշ գրված գրքում, Նունանը պնդում է, որ հոմոֆոբիան ինքը մասնակիորեն լրացնում է հետերոֆոբիային և խրախուսում է սեքսուալ հարաբերությունների դետերմինանտի ուսումնասիրության համար համակարգային մոտեցման ընդունամանը:

1988 թվականին, Դաֆնա Պատայի "Հետերոֆոբիա՝ սեքսուալ ոտնձգություններ և ֆեմինիզմի ապագան" գրքում առաջարկվել է հետերոֆոբիայի մասին, սեքսոլագիական ընկերությունից դուրս արված առաջին բազմակողմանի հետազոտությունը: Պատայը պնդում է, որ հետերոֆոբիայի հետ կապված է այն, ինչը նա անվանում է "սեքսուալ ատնձգությունների արտադրություն" (SHI) և նկարագրում որպես շահադիտական և քաղաքական նպատակով տղամարդկանց և կանանց առանձնացնելու փորձ:

Դոկտոր Նունանը ասում է, որ հետերոֆոբիա տերմինը որոշ մարդկանց թյուրիմածության մեջ է գցում մի շարք պատճառներով: Մի կողմից նրանք նայում են դրան որպես բազմաթիվ սոցիալական կոնստրուկցիաներից մեկի, ինչը առաջացել է վերջին տասնամյակում Վիկտիմոլոգիա կեղծ գիտության մեջ (մեզանից շատերը դեռ հիշում են քննադատ Ջոն Մոնեյսի, 1995 թվականին արված "Վիկտիմոլոգիայի իշխանությունը և նրա բացասական ազդեցությունը սեքսուալ գիտությունների վրա" աշխատությունը): Մյուսները նայում են հետերոֆոբիայի և հոմոֆոբիայի միջով անցնող զուգահեռներին և ենթադրում, որ առաջինը տրիվիալացնում է երկրորդին: Ամեն դեպքում, հետերոֆոբիան կարող է լինել հոմոֆոբիայի էթիոլոգիայի բաղկացուցիչներից մեկը,- պնդում է Նունանը 1998 թվականին: ուրիշների համար, սա ուղղակի հետքրքրություն է, կամ բառախաղ: Սակայն մյուսների համար սա այն է, ինչ հանդիսանում է հետերոսեքսուալների քաղաքակրթության հետաքրքրությունների քաղաքականացման խոստովանություն:

Այս տերմինը նաև օգտագործվել է Պյեր-Անդրե Թագուիֆֆի "Համոզելու ուժը" գրքում, հրատարակված 1987 թվականին, "տարբերության վախը" բնութագրելու համար:

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты