Եվ ահա եկավ Խորամանկը մարդու մոտ ու գտավ նրան արտասվելուց։ Ու ժպտաց Խորամանկն ու հոգոց քաշեց, ու հարցրեց՝ «Ինչի՞ համար ես լաց լինում, մարդ»։ Ու ասաց Մարդը, արցունքները կուլ տալով՝ «Իմ համար եմ լաց լինում, քանզի իմ կյանքը ծանր է ու մռայլ»։
— Այո, — ասաց Խորամանկը, — քո կյանքը իրոք ծանր է ու մռայլ, բայց ոչ այն իմաստով, որ դու ասում ես։
Ծանր ես դու անվանում այն, որ դու պետք է աշխատես լուսաբացից մինչ մայրամուտ, որպեսզի գումար վաստակես ու քո մարմինը քաղցրացնես սնունդով, հագուստով ու գիշերակացով։ Բայց չես մտածում դու այն բանի մասին, ինչը մարմնից կարևոր է՝ քո հոգու մասին։ Քանզի հոգին քո, խոր ջրերում ապրող ձկան է նման՝ սառն է սև ու այլանդակ։ Այ թե ինչի համար դու պետք է լաց լինես։ Քանզի եթե աշխատես, ապա և գումար կաշխատես և մարմինդ կշոյես իսկ հոգին քո, ինչպիսին եղել է կմնա։
Ու եթե կա քո սափորի մեջ գինի, ապա արդյո՞ք սափորից կարևոր չի գինին։ Ու եթե դու միայն հոգ տանես սափորի մասին, լվաս ու զարդարես այն, իսկ գինու մասին հոգ չտանես, ու այն թթու դառնա, դառև ու պղտոր, ապա ինչի՞ համար են քո բոլոր հոգածությունները։ Ու եթե կանչես ընկերներիդ ու ցույց տաս նրանց սափորը քո գեղեցիկ ու հյուրասիրես նրանց դու այդ գինով, արդյո՞ք չեն սկսի թքել քո ընկերները ու դեմքները ծամածռել։ Բայց եթե հյուրասիրես դու նրանց չքնաղ գինով, հաճելի համ ու հոտ ունեցող, որին հարբեն քո ընկերները ու ուրախություն գա իրենց սրտին, ապա արդյո՞ք չեն սիրի նրանք քեզ այդ գինու համար։ Ու եթե նույնիսկ սափորը տգեղ լինի, բայց մաքուր ու խնամված, ապա արդյո՞ք նրանք չեն գերադասի այդ սափորը՝ գեղեցիկից, բայց անպիտան գինով։
Ու ահա ասում եմ ես քեզ, մարդ, հոգուդ մասին հոգ տար։ Բայց ոչ թե նրան պետք է սիրաշահես նրանով, որ այս պահին նա ուզում է, ու նրա ստրուկը դառնաս ու նրա քմահաճույքները կատարես։ Այդ պետք է նրա տերը դառնաս ու ընկերը նուրբ, ու ուսուցիչը, ու սովորեցնես ու զարգացնես նրան ու ստիպես աշխատի։ Քանզի հոգին քո, հմուտ արհեստավորի պես պետք է լինի ու եթե չի աշխատում նա ու ամբողջ ուժով չի ջանում, ապա ժամանակի ընթացքում կորցնում է հմտությունը իր ու գաղտնիքներն աշխատանքի իր մոռանում է, ու նրա պատրաստուկներին մարդիկ քոռ գրոշ չեն տալիս ու ծիծաղում են նրա վրա։ Իսկ եթե աշխատում է նա ու ջանում, ապա նաև նրա պատրաստուկները օրեցօր ավելի ու ավելի լավն են դառնում ու գնում է ժողովուրդը նրա պատրաստածները ուրախությամբ ու անունն է նրա հիշում ու հարգում։ Իսկ եթե նա մեծ Վարպետ է դառնում, ապա նաև նրա պատրաստածները մեծ Արքային են ուղարկում ու այն ժամանակ, միգուցե նաև ինքը՝ Արքան, Վարպետին տեսնել կցանկանա ու կբնակեցնի նրան իր մոտ ու նրա աշխատանքով կուրախանա։
Ու մտքերի մեջ ընկավ մարդը, ու չորացան նրա արցունքներն, ու փայլեցին նրա աչքերը։
— Բայց հեշտ գործ չի դա՝ սեփական հոգին զարգացնելն ու վարպետություն ձեռք բերելը, — շարունակեց Խորամանկը։ — Ու այդ պատճառով էլ քեզ օգնություն է պետք, մարդ՝ հայելի այդպիսի, կախարդական, որ դու նրանում միշտ քեզ տեսնես։ Ու տեսնես հենց այնպիսին, ինչպիսին կաս իրականում, առանց գունազարդման ու առանց անպետք աղավաղումների։ Ու այդ ժամանակ, այդ հայելու մեջ նայելով կկարողանաս դու հոգին քո տեսնել այնպիսին, ինչպիսին այն կա ու տեսնել թե ինչպես է այն աճում ու զարգանում, ինչպես չքնաղագույն վարդը արքայական այգիներում։ Իսկ եթե չաշխատես, ապա կտեսնես, թե ինչպես է քո հոգին տկարանում ու դառնում է մանր ու չար։ Ու այդ ժամանակ ոչ թե ուրախությամբ, այլ սարսափով ու վախով դու կնայես այդ հայելու մեջ ու քեզ կտեսնես։ Եվ միգուցե նույնիսկ, կդադարես դու այդ հայելու մեջ նայել, քանզի չես կարողանա այդ սարսափը տանել։ Ու այդ ժամանակ արդեն ոչ ոք չի կարողանա քեզ օգնել, մարդ։
Ու այստեղ ցնցվեց մարդն ու գունատվեց վախից։ Ու ասաց Խորամանկը՝
— Ահա, եկել ես դու այս աշխարհ սովորելու, մարդ։ Ամեն բան սովորելու՝ սկզբից քայլել ու խոսել, հետո սովորել այն աշխարհը որում ապրում ես, հետո՝ թե ինչպես ապրել այդ աշխարհում ու ինչ անել դրա համար։ Հետո սկսում ես դու, մարդ, ապրել այդ աշխարհում, ու չես իմանում, թե էլ ինչ կարող ես սովորել՝ ինչի համար է այդ աշխարհը, ու ինչու ես դու նրանում, ու ինչպես, ամենագլխավորը, այդ աշխարհում անել՝ ինչպես սեփական հոգին ստեղծել ու աճեցնել։
Ու հեկեկաց այստեղ մարդը, ու ծունկի իջավ ու նրա մատերը կառչեցին Խորամանկի ձեռքից, ու ասաց նա՝ «Խնդրում եմ քեզ ու աղաչում, բաց արա իմ առջև բոլոր գաղտնիքները այդ, քանզի ուզում եմ ես, որ ես էլ հոգի ունենամ»։ Ու բարձրացրեց նա հայացքն ու նայեց Խորամանկի վրա հույսով։ Ու կռացավ դեպի նա Խորամանկն ու գրկեց նրան, ու ասաց՝
— Կունենաս դու հոգի, մարդ, եթե կուզենաս դու դա աշխարհում ամեն բանից առավել ու կջանաս դու, ու կչարչարվես դրա համար։ Քանզի ոչ առաջինն ես դու, ոչ էլ վերջինը, ու շատերն են այդ ճանապարհով գնում, ու իրենց հոգիներն են փնտրում ու գտնում։ Իսկ ես միայն կարող եմ հայելի, այդպիսի կախարդական լինել քեզ համար ու քեզ՝ քեզ ցույց տալ։
Եվ ահա ասաց Խորամանկը՝
— Կան արդեն մարդիկ երկրի վրա, ով իրենց հոգիներ են աճեցրել, ու ահա դրանցից մեկի խոսքերը, ալեհերի, որը նստած է հաշմանդամի սայլակի վրա՝ «Եվ ահա տեսնելով այդ բոլոր աստղերը ու դրանց ողջ հոյակապությունը, քեզ հերի՞ք կլինի իմ հոգին։ Ու ասաց ինձ իմ հոգին՝ «Ոչ, մենք կանցնենք կողքով ու կհեռանանք»»։
Ու այստեղ արևը մայր մտավ, լռություն ու մթություն իջավ, ու հնարավոր չէր արդեն տեսնել նրանց գիշերվա մեջ՝ մարդուն, ծունկի իջած, և Խորամանկին, ով նրան գրկել էր։
©
