ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Բարու ու չարի մասին II»

Եվ եկավ Խորամանկը մարդու մոտ ու հարցրեց՝ «Գիտե՞ս դու թե ինչ բան է բարին ու չարը»։ Ու ասաց մարդը՝ «Մտածում եմ, թե գիտեմ, բայց գիտեմ նաև, որ ցածր եմ ես նստած ու աշխարհայացքն իմ սահմանափակ է։ Իսկ դու ինձանից բարձր ես նստած, սովորեցրու ու ես կիմանամ»։ Եվ ասաց Խորամանկը՝

— Ինչպես ասել եմ ես, ամեն բան հարաբերական է։ Քանզի եթե ընտրես դու ինչ-որ բան, որպես ցանկալի, ապա շարժումը դեպի այն կլինի բարին իսկ նրանից՝ չարը։

Եվ մնացած ամեն բան Խորամանկից է, այսինքն ինձանից է։ Քանզի ինչպես չկա բարի ու չար բացարձակ, այլ միայն հարաբերական է, այդպես էլ չկա ու չի կարող լինել բարի ու չար ինքն իրենով, ինչպես չի կարող լինել մեդալ մի կողմով կամ դաշտ միայն մի մագնիսական բևեռով։ Չես կարող դու իմանալ, թե ինչն է լավ և ինչը վատ, քանզի թույլ ես դու ու աշխարհայացքը քո նման է ավազահատիկի՝ անապատում, մեր Տիրոջ դեմքի առջև։

Ու ծունկի իջով մարդը՝ Խորամանկի առջև, ու ասաց՝ «Թույլ եմ ես, ու աշխարհայացքն է իմ փոքր։ Սովորեցրում ինձ, թե որն է լավ և որը վատ»։ Ու ասաց Խորամանկը՝

— Չեմ կարող քեզ ասել որ այս և այս լավ է կամ վատ, քանզի չգիտես դու մեր Տիրոջ ճանապարհները ու մի անգամ այն, որը կանվանեմ լավ, կարող է վատը լինել ու հակառակը։ Ու անիմանալի են մեր տիրոջ ճանապարհները։ Ու չես կարող դու իմանալ մեր Տիրոջ ճանապարհները, քանզի միայն նա գիտե թե ինչն է լավ ու ինչը վատ։ Հիշիր իմ, քո ու բույսի մասին առակը, որ դու ցանել ես։ Դրա համար մի բան կարող եմ ասել քեզ՝ սովորիր մեր Աստծու ճանապարհները և երբ կիմանաս դու նրա ճանապարները, այն ժամանակ քո աշխարհայացքը կլինի իմի նման ու կիմանաս դու, թե ինչն է լավ ու ինչը վատ, ու կլինես դու Մարդ, մեծատառով։ Ու պատվիրան եմ նոր տալիս քեզ ես՝ թող ունենաս այն ամեն լավը, ինչը քեզ կտանի մեր Աստծու ճանապարհների իմացությանը, իսկ ինչը կշեղի քեզ դրանից՝ վատը, ու մնացած ամեն բան՝ Խորամանկից, այսինքն ինձանից։

Ու ժպտաց Խորամանկն ու թփթփացրեց մարդու ուսին ու ասաց՝ «Գնա առաջ ու մեղք մի գործիր»։

Ու հեռացավ Խորամանկը, ու լաց եղավ մարդը։

©

 
 

Այժմ կայքը դիտում են 1020 հյուր