Մի անգամ զրույցի բռնվեցին երկու աղքատ մարդ:
— Վատ ժամանակներ են հիմա, — բողոքեց մեկը մյուսին:
— Ի՞նչ ես ասում, — հակառակվեց ընկերը, — Հիմա այնքան էլ վատ չէ: Բայց կգա ժամանակ, երբ ապրելը համարյա անհնար կլինի:
— Դա ե՞րբ կլինի:
— Երբ եկեղեցականը գյուղապետ կդառնա, իսկ եկեղեցու երգիչը՝ շուկայի վերակացու: Այ այն ժամանակ իրապես վատ ժամանակներ կգան և ստիպված կլինենք գոտիներս ավելի նեղ կոճկել: