ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Շորերը»

Մի անգամ մի երկրում ապրում էր մի կախարդ։ Արտաքուստ նա մի սովորական մարդ էր։

Պատահեց այնպես, որ նա ստիպված եղավ որոշ ժամանակով հեռանալ այդ վայրից։ Նա իր կախարդական հանդերձները շորերը թողեց ճանապարհի մոտ ու գնաց։

Այդ ճանապարհով անցնում էր մի զինվոր։ Տեսավ, որ գեղեցիկ շորեր են ընկած։

Զինվորը վերցրեց դրանք, հագավ իր վրա և տեսավ, որ շորերը կախարդական են։

Ու զինվորը դարձավ կախարդի պես։ Մարդիկ էլ կարծեցին, թե կախարդը վերադարձել է։ Զինվորը այդ շորերի շնորհիվ հրաշքներ էր գործում, քանի դեռ չէր վերադարձել իսկական կախարդը։

Կախարդը եկավ զինվորի մոտ ու ասաց.

— Վերադարձրո՛ւ իմ շորերը։

Զինվորը հրաժարվեց վերադարձնել շորերը, որովհետև չէր ուզում նորից սովորական զինվոր դառնալ։ Կախարդը պահանջեց, որ զինվորը դրանք խաղաղությամբ տա, բայց զինվորը չցանկացավ։

Եվ նրանք սկսեցին մարտնչել սրերով։ Ու հարվածում էին միմյանց այնքան, մինչև որ արնաքամ եղան՝ կտրելով միմյանց ձեռքերն ու ոտքերը։ Երկուսն էլ ընկած էին արյան մեջ, բայց այդպես էլ չխոնարհվեցին միմյանց առջև։

Հանկարծ կախարդի ձեռքերն ու ոտքերը հայտնվեցին։ Նա վեր կացավ և ուզում էր հեռանալ այդ վայրից։ Զինվորը, տեսնելով այդ հրաշքը, աղերսեց կախարդին.

— Սպասի՛ր, մի՛ գնա։ Վերցրո՛ւ քո կախարդական շորերը և մի հրաշք գործիր, որպեսզի իմ ձեռքերն ու ոտքերն էլ հայտնվեն։

Բայց կախարդը պատասխանեց զինվորին.

— Ես միշտ էլ կարող էի իմ շորերը վերցնել կախարդանքով, բայց ես քեզ հետ մարտնչեցի ազնվորեն։ Եվ քանի որ քեզ հետ ազնվորեն մարտնչեցի, ես հիմա նոր շորեր ունեմ, որոնք ինքնին հրաշքներ չեն գործում։

Զինվորը, իմանալով ճշմարտությունը, խնդրեց կախարդին.

— Այդ դեպքում վերցրո՛ւ սուրդ և սպանիր ինձ, որպեսզի ես ծաղրի առարկա չդառնամ այս երկրի ժողովրդի համար։

Մի ակնթարթում զինվորի վերքերն անհետացան, և նա հայտնվեց այն նույն վայրում, որտեղ կախարդը թողել էր իր շորերը։ Ու զինվորը մտածեց. «Իսկ կախարդն այնքան էլ պարզ մարդ չէ... Ես նրան խնդրեցի որպես կախարդի, որ ինձ օգնի, նա մատն էլ չշարժեց։ Իսկ երբ խնդրեցի ինչպես զինվորը՝ զինվորի ողորմալ, ինձ ողջ ու անվնաս թողեց»։

Գալինա Ստրելկովա

 
 

Այժմ կայքը դիտում են 298 հյուր