ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Մեռնողի խոսքերը»

Մի հարուստ մարդ մահացու հիվանդացավ։ Եվ երբ նա հոգեվարքի մեջ էր, նրա անկողնու մոտ հավաքվել էին բազմաթիվ հարազատներ ու զավակներ, որոնք սպասում էին կտակին։ Երբ մեռնողն իր վերջին շունչն էր փչում, նրան հարցրին, թե ինչ ունի ասելու իր մոտ հավաքվածներին։ Մեռնողն ասաց.

— Զավակներ մի՛ բերեք աշխարհ, որպեսզի չբազմապատկեք աղքատությունը,— և կնքեց իր մահկանացուն։

Բոլոր ներկաները զարմացան հանգուցյալի վերջին խոսքերից և շատ վրդովվեցին, որովհետև նրանցից յուրաքանչյուրը ժառանգության հույս ուներ և զավակներ էր մեծացնում։ Ազգականներից մեկը վիրավորված ասաց.

— Մեզնից ո՞ւմ կարող է հարստացնել նման խոսքը։

Այդ ժամանակ տան կողքով անցնում էր մի մուրացկան՝ ողորմություն խնդրելով։ Հանգուցյալի հարազատները խորհրդակցեցին միմյանց հետ, այդ խոսքը տվեցին մուրացկանին ու ցրվեցին։

Գալինա Ստրելկովա

 
 

Այժմ կայքը դիտում են 5117 հյուր