Մի մարդ մահացավ և ընկավ Դրախտ: Տեսավ, որ բոլորը այնտեղ ուրախ են, երջանիկ և բարյացակամ: Իսկ մնացածը՝ նույնն է, ինչ սովորական կյանքում:
Եվ հարցրեց նա հրեշտակապետին՝
— Իսկ կարելի՞ է տեսնել թե ինչ բան է դժոխքը: Գոնե աչքի ծայրով:
— Լավ, արի ցույց տամ:
Եկան նրանք դժոխք: Տեսավ այդ մարդը, որ առաջին հայացքից ամեն ինչ նույնն է ինչ դրախտում, միայն թե այստեղ բոլոր մարդիկ չար են ու նեղացած: Երևի վատ է այստեղ մտածեց նա և հարցրեց Հրեշտակապետին՝
— Այստեղ ամեն ինչ կարծես թե նույնն է, ինչ Դրախտում: Ինչու՞ են դժոխքի բնակիչները այսպես դժգոհ:
— Որովհետև մտածում են, որ Դրախտում ավելի լավ է:
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՌԱԿ