Մի տիրակալ ասաց՝
— Արժանի չէ նվերի նա, ով չի իջնում իր բարձունքից, որ խնդրի:
Այդ պահին ներկա Իմաստունը պատասխանեց նրան՝
— Նա, ով խնդրում և վերցնում է՝ ավելի շատ կորցնում է, քան ստանում: Իրական առաքինությունը այն բանի մեջ է, որ տրվի մինչև այն պահը՝ երբ կխնդրեն: