ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ՉՍՊԱՍԵԼ ԽՆԴՐԱՆՔԻ

Մի տիրակալ ասաց՝

— Արժանի չէ նվերի նա, ով չի իջնում իր բարձունքից, որ խնդրի:

Այդ պահին ներկա Իմաստունը պատասխանեց նրան՝

— Նա, ով խնդրում և վերցնում է՝ ավելի շատ կորցնում է, քան ստանում:

Իրական առաքինությունը այն բանի մեջ է, որ տրվի մինչև այն պահը՝ երբ կխնդրեն:

ՍՈՒՖԻԱԿԱՆ ԱՌԱԿ