ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ՀՈՐ ԵՎ ՈՐԴՈՒ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ

Կյանքով տանջված հայրը, հոգատարությամբ խորհուրդ է տալիս իր որդուն՝

- Որդիս, մի լսիր այն միտքը, որի մասին գրված է ասացվածքում, թե ամեն ծաղիկ իր բույրն ունի և հրաժարվիր կանացի սիրո արբեցնող ծաղիկները վայելելու ցանկությունից:

Որդին առարկեց հորը՝

- Իմ թանկագին հայր, Դու երբեք չե՞ս նկատել այդ կանանց դրախտային կերպարները:

Քո աչքերը չե՞ն սուզվել նրանց վարսերի սևության մեջ, Քո աչքը չի՞ ուրախացրել

նրանց կզակի վրայի խալը: Մի՞թե Դու զգացել ես, թե ինչ է նշանակում նստել մի անկյունում, տրվելով սեփական մտքերին, երբ Դու արբած ես սիրով, ընկղմվել քնի մեջ, երբ Քեզ ցնցում են բուռն պատկերացումները:

Հայրը առարկեց որդուն՝

- Թանկագին որդի, Դու դեռ չգիտես, թե ինչ է նշանակում սեղանն առանց հացի և կերակուրի: Դու դեռ չես զգացել, թե ինչ բան է կնոջ խստություն, և չես լսել Քո երեխաների լացը: Դու չգիտես, թե ինչ է նշանակում նստել անկյունում, ընկղմված մտքերի մեջ և սպասել անկոչ հյուրերի գալուն, երբ Դու կորացած ես պարտքերի ծանրության տակ:

ՆՈՍՍՐԱՏ ՓԵԶԵՇԿԻԱՆ