ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Ձեռագործ կողովներ»

Մի կին կողովներ էր գործում՝ փոքր, մեծ, տնտեսության համար և դեկորատիվ։ Եվ ահա, նրա տնից ոչ շատ հեռու մի օր ձեռագործ իրերի խանութ բացվեց։ Եվ պարզվեց, որ այդ խանութի տերը նրա դպրոցական դասընկերն էր։ Կինը շատ ուրախացավ և առաջարկեց նրան վերցնել իր կողովները որ վաճառի։ Նա խանութ նոր ու նոր կողովներ էր բերում, իսկ դրանք, ի զարմանս իրեն շատ արագ վաճառվում էին։

Բայց կինը գիտեր, որ այդ դասընկերը, դեռ մանուկ տարիքից սիրահարված է իրեն։ Երկար ժամանակ նա ապրել էր այլ քաղաքում, և հիմա վերադարձել էր և երջանիկ էր այն բանից, որ հանդիպել է իրեն։

Նա կնոջից թաքուն իրեն էր վերցնում բոլոր կողովները իսկ նրան ասում էր, թե վաճառվել է։ Ուզում էր ավելի հաճախ տեսնել, և իհարկե նյութապես օգնելն էլ հաճելի էր։

Եվ ահա մի օր, ինչ-որ գործով կինը հյուրընկալեց իր դասընկերոջը։ Նա տեսավ, որ ամբողջ տունը լցված է իր կողովներով։ Տղամարդը ամաչելով ժպտում էր…

- Ինչ ցածր է քո կողմից ինձ խաբելը, - գոռաց կինը։ - Չեմ ուզում այլևս քեզ ճանաչել նույնիսկ։ Վաղը բոլոր կողովները խանութ կբերես, ես քեզ գումարը կվերադարձնեմ։

Կինը շրջվեց և հեռացավ, դուռը խփելով։

Անդրեյ Յակուշև