Շատ հին ժամանակներում կար մի Արքա, ով նաև աստղագուշակ էր: Նա հիմնովին ուսումնասիրում էր աստղերը: Մի անգամ նա հասկացավ, որ եկող տարվա բերքը կերակրի մեջ օգտագործելը վտանգավոր է լինելու և տագնապեց: Նա իմացավ, որ յուրաքանչյուրը, ով կուտի հաջորդ տարվա բերքից, կխելացնորվի: Արքան շփոթվեց: Նա կանչեց իր պրեմյեր-մինիստրին, իր խորհրդականին և պատմեց նրանց այդ մասին՝
— Աստղերը շատ որոշակի են ասում՝ տիեզերական ճառագայթների պատճառով, այս տարվա բերքը՝ թունավոր է լինելու:
Այսպիսի բան չափազանց հազվադեպ է լինում, հազար տարին մեկ անգամ, սակայն այն տեղի կունենա այս տարի և ցանկացած մեկը, ով կուտի այդ բերքից, կցնորվի: Ի՞նչ անենք:
— Անցած տարվա բերքն այլևս ուշ է պաշարելը, — պատասխանեց պրեմյեր-մինիստրը, — սակայն մի բան դեռևս կարելի է անել: Դուք և մենք կարող ենք ապրել անցյալ տարվա բերքով: Մենք կարող ենք բոլորից հավաքել այն, և մեզ դա կհերիքի:
— Բանի նման չէ, — հակաճառեց Արքան: — Եթե իմ ողջ ժողովուրդը ցնորվի՝ կանայք, սրբերը և իմաստունները, ծառաներս, իմ բոլոր մարդիկ, նույնիսկ երեխաները, ապա ես ինչի պետք է նրանցից տարբերվեմ: Դա արդար չի լինի՝ մենք փրկվենք: Ավելի լավ է ես էլ նրանց հետ ցնորվեմ: Սակայն ես այլ առաջարկ ունեմ: Ես քո ճակատին խելահեղության դրոշմ կդնեմ, իսկ դու նույնը ինձ հետ կանես:
— Ինչո՞վ այն մեզ կօգնի, — զարմացավ պրեմյեր-մինիստրը:
— Ես լսել եմ, որ դա հին իմաստություն է, արի փորձենք: Այն բանից հետո երբ կցնորվենք, ես կնայեմ քեզ և կհիշեմ որ ցնորվել եմ, իսկ Դու ինձ նայելով:
— Իսկ ի՞նչ կտա դա:
— Ես լսել եմ իմաստուններից, — ասաց Արքան, — որ եթե Դու կարողանում ես հիշել, որ ցնորված ես, ապա Դու արդեն խելագար չես:
ՕՇՈ