Դաշտում, մեկ լծի տակ, հերկում էին երկու եզ: Թռչունների երամը պտտվում էր դաշտի վրա: Աներես թռչունը նստեց եզներից մեկի եղջյուրների մեջտեղում: Եզը ծնկեց առջևի ոտքերի վրա:
Ես մտածում էի այն մասին, թե որքան ծանր է մեզ համար հերկել այս հսկայական դաշտը, և ինչպես ենք դիմանալու: Իսկ թռչունն ասաց, որ դաշտից այն կողմ ավելի մեծ դաշտ կա… Մենք կմեռնենք, եղբա՛յր, այս հերկի վրա…
— Կանգնի՛ր ոտքերիդ վրա, — ասաց եզանը նրա եղբայրը: — Ամբողջ կյանքում հերկելը մեր ճակատագիրն է: Եթե դու չկանգնես, ես էլ մենակ չեմ հերկի արտը, քանզի մենք քեզ հետ մեկ լծի տակ ենք: Կանգնի՛ր: Մենք միասին կհերկենք այս դաշտը և մյուսը: Իսկ երեկոյան մեզ սպասում է առատ կեր, ծարավի հագեցում և թարմ խոտից փափուկ անկողին: