ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Մեկ լծի տակ»

Դաշտում, մեկ լծի տակ, հերկում էին երկու եզ: Թռչունների երամը պտտվում էր դաշտի վրա: Աներես թռչունը նստեց եզներից մեկի եղջյուրների մեջտեղում: Եզը ծնկեց առջևի ոտքերի վրա:

— Ի՞նչ պատահեց քեզ, եղբա՛յր, — հարցրեց նրա կողքով ընթացող եզը:

— Չար լուր բերեց ինձ այս թռչունը:

Ես մտածում էի այն մասին, թե որքան ծանր է մեզ համար հերկել այս հսկայական դաշտը, և ինչպես ենք դիմանալու: Իսկ թռչունն ասաց, որ դաշտից այն կողմ ավելի մեծ դաշտ կա… Մենք կմեռնենք, եղբա՛յր, այս հերկի վրա…

— Կանգնի՛ր ոտքերիդ վրա, — ասաց եզանը նրա եղբայրը: — Ամբողջ կյանքում հերկելը մեր ճակատագիրն է: Եթե դու չկանգնես, ես էլ մենակ չեմ հերկի արտը, քանզի մենք քեզ հետ մեկ լծի տակ ենք: Կանգնի՛ր: Մենք միասին կհերկենք այս դաշտը և մյուսը: Իսկ երեկոյան մեզ սպասում է առատ կեր, ծարավի հագեցում և թարմ խոտից փափուկ անկողին:

Գալինա Ստրելկովա

 
 

Այժմ կայքը դիտում են 835 հյուր