ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Անբավարար հիվանդը»

Պոլիկլինիկայի միջանցքում մի տղամարդ էր նստած։ Նա եկել էր բժշկի, որոշելով ամեն դեպքում ստուգել իր առողջական վիճակը։ Միջանցքում լուռ էր և լսելի էր թե ինչպես է կաբինետի դռան ետևում տնքում իրենից առաջ մտած մի ծերունի։ Տղամարդը լսում էր այդ տնքոցներն ու մտածում՝

«Հիմա բժիշկը նորմալ կյանքի է վերադարձնում մի խեղջ տանջվողի։ Իսկ որքան կան այդպիսիններ այստեղ, պոլիկլինիկայի միջանցքում։ Եվ բոլորին էլ օգնություն է անհրաժեշտ։

Ինչ-որ մեկը երևի ջերմությամբ է, ինչ-որ մեկը՝ սուր ցավով։ Իսկ ես, նստել եմ այստեղ, առողջ, իմ ոչինչը չի ցավում։ Կմտնեմ բժշկի մոտ և նրանից ժամանակ կխլեմ, իսկ այդ ժամանակ ուրիշները, որոնք հերթում ինձանից հետո են, պետք է սպասեն և տանջվեն…»

Այդպես մտածեց տղամարդն ու արդեն պատրաստվում էր վեր կենալ և տուն գնալ։ Բայց հանկարծ նրա մոտ սուր սրտխփոց սկսեց։ Նա ձեռքերով բռնեց կրծքավանդակը և թեթևացավ ետ ընկավ նստարանի թիկնակին՝ «Ահա և ես նույնպես ունեմ այստեղ գտնվելու ծանրակշիռ պատճառ»։

Անդրեյ Յակուշև

 
 

Այժմ կայքը դիտում են 244 հյուր