Հանդիպեցին երկու ընկերուհիներ և սկսեցին զրուցել իրենց ավտոմեքենաների մասին։ Մեկը մյուսին ասաց՝
- Իսկ ես չեմ ուզում իմ մեքենան։ Ես ուզում եմ, որ ինձ ամենուր ման տան։
- Իսկ ո՞վ քեզ ման տա, - ճշտեց ընկերուհին։
- Իմ տղամարդը։
- Դե դա հնարավոր է, միայն թե երբ դուք ծանոթանում եք։ Այդ ժամանակ քո տղամարդը ցուցադրում է քեզ իր սիրատածելու, շռայլ և հոգատար լինելու ընդունակությունը։ Բայց երբ ամուսնանում է, նա աշխատելու է, ընտանիքն է ապահովելու, երեխա է դաստիարակելու։ Նա ժամանակ չի ունենալու քեզ քո գործերով ման տալ։
Աղջիկը ընկճվեց, բայց արագ աշխուժացավ՝
- Իսկ գեներալների կանա՞յք։ Ամուսնու անձնական վարորդը կարող է նրանց ման տալ, ու կցանկանան։
- Էհ, ընկերուհի։ Որպեսզի դառնաս գեներալի կին, պետք ամուսնանաս լեյտենանտի հետ և ամբողջ կյանքդ օգնես նրան աճել իր ծառայության մեջ։