Մի իմաստունի հարցրեցին՝
- Ինչու՞ են աղքատներն ավելի բարյացակամ և շռայլ քան հարուստները:
- Նայիր պատուհանից դուրս, ի՞նչ ես տեսնում:
- Տեսնում եմ, թե ինչպես են երեխաները խաղում բակում:
- Իսկ հիմա նայիր
հայելու մեջ: Ի՞նչ ես տեսնում այնտեղ:
- Ինձ:
- Տեսնու՞մ ես: Պատուհանն էլ, հայելին էլ ապակուց են, սակայն բավական է մի փոքր արծաթ ավելացնել, և արդեն տեսնում ես միայն Քեզ...