ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Զգայուն մարսողություն»

Փոքրիկը նոր էր սովորել կարդալ ու դրանից մեծ բավականություն էր ստանում։ Մի անգամ կարդալով կենդանիների կերի փաթեթավորման վրա՝ «Կեր, զգայուն մարսողություն ունեցող կատուների համար», նա հարցրեց մորը՝

— Իսկ ի՞նչ բան է զգայուն մարսողություն։

— Երբ կենդանու օրգանիզմը բոլոր տեսակի կերերը չի ընդունում, այլ միայն որոշակի նյութեր պարունակող կերերն է ընդունում։

— Իսկ մարդկանց մոտ լինու՞մ է զգայուն մարսողություն։

— Լինում է, օրինակ, երբ դու չիպսեր փորձեցիր, քո փորը ցավաց։

Փոքրիկը մի փոքր մտածեց, ու հետո հարցրեց՝

— Իսկ ինչպե՞ս դու իմացար, որ կատվի փորը ցավում է, նա նու՞յնպես քո ականջին շշնջաց։

Մայրը ժպտաց ու ասաց՝

— Ոչ, նա իմ ականջին չշշնջաց, ուղղակի ես կարողանում եմ հետևություններ անել, ելնելով դիտարկումներից, թե ինչն է օգտակար, իսկ ինչը վնասակար։

— Ես էլ եմ կարողանում հետևություններ անել, — համոզված ասաց փոքրիկը։ — Զգայուն մարսողությունը օգտակար է առողջությանը, — ու ի զարմանս մոր ավելացրեց, — այն նաև կարողանում է երգել, երբ դու քնելուց առաջ ինձ համար օրորոցային երգ ես երգում, ես սեղմվում եմ քեզ ու լսում եմ, այն երգում է քեզ հետ միասին։

Գալինա Ստրելկովա

 
 

Այժմ կայքը դիտում են 246 հյուր