ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Օրվա առակ՝ «Գողացած ձուն» Լեոնարդո դա Վինչի

Մի անգամ կաքավը, ով կիպարիսի վրա մի լավ տեղ էր իր բնի համար ընտրել, որոշեց այցելել իր հարևանուհուն, ով տեղավորվել էր ձիթենու վրա, և նրան տանը չտեսնելով, նրա բնից մի ձու գողացավ:

Ժամանակն անցավ և ինչպես կարգն է, երկու բնում էլ ճուտիկներ ծնվեցին: Երբ բկլատ և աղմկոտ սերունդը մեծացավ և ամրացավ, վերջապես եկավ այն նշանակալից օրը, երբ նրանք պետք է առաջին անգամ լքեն մայրենի բույնը: Առաջինը թռան այն թռչնի ձագերը, ովքեր ապրում էին ձիթենու վրա: Մի քանի պտույտ կատարելով նրանք վերադարձան տուն: Եկավ այն թռչնակների հերթը, ովքեր ապրում էին կիպարիսի վրա:

Վերջացնելով թռիչքը, նրանք երջանիկ և գոհ վերադարձան իրենց բունը: Եվ միայն մի թռչնակ, ով գողացած ձվից էր դուրս եկել, ենթարկվելով իր ներքին կանչին վերադարձավ իր հարազատ մոր մոտ, ով իր բույնն էր հյուսել ձիթենու վրա:

ԼԵՈՆԱՐԴՈ ԴԱ ՎԻՆՉԻ