Կար չկար մի Ուսուցիչ կար, ում մոտ եկան երկու հոգի և խնդրեցին, որ դառնան նրա աշակերտները: Նա համաձայնվեց, ասելով նրանց, որ վերցնում է երեք ամսվա փորձաշրջանով: Ինսուն օրվա ընթացքում, Վարպետը նրանց ոչ մի հանձնարարություն չէր տալիս, նրանց հետ ոչ մի զրույց չէր անց կացնում և նրանց չէր կանչում ժողովների:
Երբ փորձաշրջանն վերջանում էր, նա երկուսին էլ բակ կանչեց, և ասաց՝
— Ես ուզում եմ, որ Դուք դուրս գաք դարպասներից: Այնտեղ ուղտեր են կանգնած: Թղ Ձեզանից յուրաքանչյուրը մի վերցնի մի ուղտի սանձ, և անցնելով պատի վրայով ուղտին քարշ տա իր ետևից:
Առաջին աշակերտն ասաց՝
— Վարպետ, ես լսել եմ, որ ասում են՝ օգտագործիր միտքդ: Իմ միտքն ինձ ասում է, որ դա հնարավոր չէ, իսկ իմ ինտուիցիան էլ ինձ հուշում է, որ Դու ինձ այս հանձնարարությունը տվեցիր, որ ստուգես՝ ունե՞մ արդյոք ես առողջ մտածողություն, թե ոչ:
— Եվ այսպես, Դու չե՞ս փորձելու քարշ տալ ուղտին պատի վրայով:
— Ոչ Ուսուցիչ, և թող դա չընկալվի որպես անհնազանդություն:
Այդ ժամանակ Վարպետը դիմեց երկրորդ աշակերտին՝
— Իսկ Դու՞ ինչ կասես:
Ոչ մի բառ չասելով, աշակերտը դուրս եկավ բակ և գնաց ուղտի հետևից: Նա սանձից բռնաց փորձեց բարձրանալ պատի վրա, սակայն նրա մոտ ոչինչ չստացվեց, քանզի նրա մի ձեռքը զբաղված էր:
— Բավարար է, — ասաց Վարպետը, — վերադարձրու կենդանուն իր տեղը և վերադարձիր:
Մի քանի րոպե անց, նրանք երեքով կանգնած էին բակում և Վարպետն ասաց՝
— Բոլորին հայտնի է, որ ճանապարհը անցնողից ամենատարբեր ընդունակություններ է պահանջում: Դրանց շարքում են և առողջ դատողությունը, և հնազանդությունը և շատ այլ բաներ: Հնազանդությունը ավելի քիչ կարևոր չէ, քան առողջ դատողությունը: Յուրաքանչյուր ոք, ով փորձել է ինչ-որ մեկին ինչ-որ բան սովորեցնել, գիտե, որ մարդիկ գերադասում են օգտագործել իրենց առողջ դատողությունն ու խելքը հնազանդության փոխարեն, դրանով իսկ խախտելով այս երեք որակների հավասարակշռությունը: Մարդկանցից շատերը համարում են, որ սրամիտ ելք գտնելը ավելի գերադասելի է քան անել այն, ինչ քեզ ասում են, չնայած, որ իրականում այդ որակներից որևե մեկը մյուսից կարևոր չեն: Հիմա ամենուրեք ինտելլեկտուալներ են, իսկ որտե՞ղ գտնենք մարդկանց, ովքեր ի վիճակի են լսելու:
Եվ այսպես, առաջին աշակերտը չանցավ փորձությունը, որովհետև չափից ավելի շատ նշանակություն է տալիս ինտելլեկտին: Երկրորդ աշակերտը կմնա ինձ հետ քանզի նա չգնած ակնհայտի գայթակղության մեջ, որը մեզ աղջատում է մեր ունակություններից: Վարպետը շրջվեց և հարցրեց երկրորդ աշակերտին, թե ինչու՞ նա փորձեց անել անհնարը:
Վերջինս պատասխանեց՝
— Ես գիտեի, որ Դու գիտես, որ այն անհնար է իրագործել, այնպես որ հնազանդությունից ոչ մի վնաս չկար, քանի որ տեսնում էի, թե ինչի է դա բերելու: Ես զգում էի, որ "Դա անհնար է, ես չեմ էլ փորձի, որովհետև այն հակասում է առողջ դատողությանը" ասելը ամենահեշտ ճանապարհն էր: Յուրաքանչյուր մարդ էլ ունի այնքան առողջ դատողություն, որ հրաժարվի հնազանդությունից: Այդ պատճառով էլ ես մտածեցի, որ Դու ստուգում ես, թե ընդունա՞կ եմ ես արդյոք հնազանդության և հեշտ լուծումներից հրաժարման:
ՍՈՒՖԻԱԿԱՆ ԱՌԱԿ