ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Արքան եվ նախարարը»

Մի արքա ուներ մի ժառանգ-որդի, որից անառակը չկար ողջ պետության մեջ։ Սարսափով էին սպասում հպատակները, թե երբ կգա ժամանակը և վերջինս կբազմի գահին։ Սակայն ի զարմանս մերձավորների, հենց ժառանգը իշխանության եկավ, նա իր առաջին հրամանով արգելեց շատ բաներ, ինչ ինքն անում էր։

- Բայց ինչու՞, տիրակալ, - հարցրեց նրան նախարարը, խոնարհվելով վերցնելով ստորագրած թղթագլանը։

- Չափից շատ բաժակակիցներ եմ ես ունեցել, որպեսզի նրանց մեջ իրական ընկերներ գտնեմ, - պատասխանեց երիտասարդ արքան, - և չափից շատ կին եմ ես ունեցել, որպեսզի իրականում սիրեմ գոնե մեկին։ Երբ նայում ես ադամանդների կույտին, չես կարող նկատել նրանցից յուրաքանչյուրի գեղեցկությունը։

- Այդ դեպքում միգուցե հանձնեք այդքան անհարմար թագն ուրիշի՞ն, - աշխուժացավ նախարարը։

- Չեմ ուզում, որպեսզի իմ պատճառով տուժվեն ուրիշները, - ժպտաց երիտասարդ արքան։

Ալեքսանդր Շուբնիկով

 
 

Այժմ կայքը դիտում են 4764 հյուր