ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Երկու սունկ հավաքող»

Ուշ աշնանը հանդիպեցին երկու սունկ հավաքող։

- Այս տարի քո բախտը բերեց, - ասաց մեկը։ - Տեսնում եմ հարստացել ես՝ տուն ու տեղ ես դրել, դստերդ ես ամուսնացրել։ Իսկ իմ բախտը չի բերում՝ ինչքան անտառ եմ գնացել – դատարկ կողովով եմ վերադարձել։

- Այո, այս տարի սունկը պտղաբեր չէր, - պատասխանեց մյուսը։

- Իսկ ես անտառ գնացի, նայեցի՝ անչափ հատապտուղ կար։ Փոխեցի կողովս՝ դույլերի ու դարձա հատապտուղ հավաքող։

- Ինչպես դու կարող էիր, - վրդովվեց առաջինը։ - Ախր մենք մի ինչ-որ հատապտուղ հավաքողներ չենք, այլ ժառանգաբար սունկ հավաքողներ ենք։

- Եվ ի՞նչ, - զարմացավ երկրորդը։ - Հաջորդ տարի ընկույզի լավ բերք է լինելու։ Արի միասին գնանք ընկույզ հավաքելու։

Բայց համառ սունկ հավաքողը արդեն հեռանում էր, նյարդային թափահարելով դատարկ կողովը։

Ալեքսանդր Շուբնիկով

 
 

Այժմ կայքը դիտում են 954 հյուր