Դատում էր Աստված դատավորին՝
— Գիտե՞ս արդյոք դու, որ դատելու եմ քեզ Իմ օրենքներով՝ «Մի՛ դատեք, որ չդատվեք», «Ինչ դատաստանով որ դատեք, նրանով պիտի դատվեք»։
Դատավորը պատասխանում է՝
— Ես մարդկանց դատել եմ ըստ օրենքի և ըստ նրանց արարքների։
Տերն ասում է Հրեշտակներին՝
— Դատավորին բերեք երկու անոթ։
Երկու անոթ բերեցին ու դրեցին դատավորի առջև։ Տերն ասում է դատավորին՝
— Անոթներից մեկում աղի է, իսկ մյուսում քաղցր։ Ինչպե՞ս իմանանք, թե որ անոթում ինչ է խառնած։
Դատավորն ասում է՝
— Փորձել է պետք։
Տերն ասում է Հրեշտակներին՝
— Եվս երկու անոթ բերեք։
Հրեշտակները բերեցին։ Տերը հարցնում է դատավորին՝
— Անոթներից մեկում թույն է։ Ինչպե՞ս իմանանք, թե որ անոթի մեջ է։
Դատավորը մտքերի մեջ ընկավ՝ «Փորձել չի կարելի…»։ Բայց տեսնելով դատաստանատանը մեղավորների, ասաց՝
— Տեր, թող մեղավորները փորձեն։
— Այ, դու էլ առաջինը փորձիր, — պատասխանեց Աստված։
Գալինա Ստրելկովա