Ու եկավ մարդը Խորամանկի մոտ ու հարցրեց՝ «Ի՞նչ բան է ճշմարտություն, ու ի՞նչ բան է սուտ»։ Ու շուռ եկավ դեպի նա Խորամանկն, ու մոտեցավ նրան, ու փայլեցին աչքերը նրա։ Ու տեսավ մարդը իր արտացոլանքը աչքերում Խորամանկի՝ մեկում մեծ, իսկ մյուսում փոքր։ Մեկում մոտիկից տեսավ իրեն, իսկ մյուսում՝ հեռվից, մեկում նստած, իսկ մյուսում կանգնած, բարձր ու ցածր, հագուստով ու մերկ, արևի տակ և ստվերում, ծիծաղացող ու լաց եղող, ծնվող ու մահացող, կենդանի ու մեռած, գոյություն ունեցող և գոյություն չունեցող, հրեշտակ ու չար ոգի։
Ու երերաց մարդն ու շուռ եկավ, ուժ չունենալով տեսնել իրեն այդպիսին, ու շղարշով պատեց ողջ աշխարհը նրա առջև։
Բայց ահա շունչը տեղը բերեց մարդն ու ասաց՝ «Ինչու՞ ես խաղում ինձ հետ, տանջում»։ Ու ժպտաց, ու մի կողմ տարավ իր հայացքը Խորամանկն, ու ասաց՝ «Ճշմարտության մասին ես խոսում, մարդ, բայց ի՞նչ բան է ճշմարտությունը քո»։ Ու ասաց մարդը՝ «Միշտ ես ջանում եմ ճշմարտությունը խոսել իմ մասին և ուրիշների, ու երբ ինչ-որ մեկը ստում է, ապա բացահայտում եմ նրան։ Ու եթե ասեմ ես ոչ ճշմարտությունը՝ թող չորանա լեզուն իմ։ Իսկ սուտը, դա երբ ինչ-որ մեկը ոչ ճիշտ բան է ասում դիտավորյալ, գիտենալով, որ դա ճիշտ չէ»։ Ու կրկին ժպտաց Խորամանկն ու ասաց՝
— Ճշմարտությունը քո, մարդ, ուղղակի հասարակ է, թղթի էջի պես։ Մի կողմի վրա գրված է «ճշմարտություն» խոսքը, իսկ մյուսի՝ «սուտ» խոսքը, ու այն ամենը, ինչը չի կարող գտնվել մի կողմի վրա, պետք է գտնվի մյուսի վրա։ Ու համարում ես դու, որ կա բացարձակ ճշմարտություն, վերջնական ու կատարյալ ճշմարտություն։ Ու համարում ես դու, որ կարող ես իմանալ այդ ճշմարտությունը, վերջնական ու կատարյալ։
Ու ժպտաց այստեղ Խորամանկն ու մարդը դողաց։ Ու ահա ասաց խորամանկը՝
— Իսկ իրական ճմարտությունը ահա թե ինչում է՝ ճշմարտություն կա ոչ մեկ հատ, դրանք շատ են։ Ու կա այնպիսի ճշմարտություն, որը կարող ես հասկանալ, ու այնպիսին, որը չես կարող։ Ու նույնիսկ այն ճշմարտությունը, որը դու կարող ես հասկանալ, բոլորովին նման չէ թղթի թերթի, այլ նման է բուրգի բազմաթիվ մակարդակներով։ Ու ասել եմ ես քեզ, որ ամեն բան հարաբերական է, որ և՛ վատը, և՛ լավը, գոյություն չունեն իրենք իրենցով, այլ միայն նպատակի նկատմամբ որը դու ունես։ Նույն կերպով ասում եմ ես, որ ճշմարտությունն ու սուտը նույնպես հարաբերական են, ու չկա բացարձակ ճշմարտություն ու բացարձակ սուտ այլ կա միայն ավելի շատ ճշմարտություն ու ավելի քիչ ճշմարտություն։ Ու որքան մոտ ես բուրգի գագաթին, այնքան շատ է ճշմարտությունը ու որքան հեռու ես դրանից՝ այնքան քիչ է ճշմարտությունը։ Ու այն, ինչ հեռու է գագաթից՝ այն սուտ է համեմատ նրա, ինչ մոտ է գագաթին։ Ու չես կարող դու հասկանալ, մարդ, որ նույնիսկ այն, որ քեզ թվում են միմյանց հակադարձ ու հակասող, կարող են միևնույն ժամանակ լինել ճշմարիտ ու չհակասող, եթե դու նայես վերևից։
Այ պատկերացրու, որ խոսում ես դու քո ընկերոջ հետ քո կյանքի մասին, — ու այստեղ խորամանկը չգիտես թե ինչու ժպտաց, իսկ մարդը չգիտես թե ինչու տխրեց, — ու բողոքում ես նրան, որ կյանքը քո ծանր է ու անթափանց, ու որ դու պետք է առավոտից՝ գիշեր աշխատես ու կրես քո պարտականությունները։ Իսկ ընկերը քո, սիրող, քեզ ասի, որ կյանքը քո, չնայած, որ հեշտ չէ, բայց ամեն դեպքում տանելի է, ու որ դու կին ունես նվիրված ու երեխաներ, որոնք քեզ հարգում են, և ծնողներ, և ընկերներ քեզ հարգող։ Ու որ ոչ բոլորն են քո շրջապատում, այդպիսի կյանքով բարեկարգ ապրում։ Ու ո՞վ կլինի ձեր երկուսից ճշմարիտ։ Ու չի՞ ստացվի արդյոք, որ ճշմարտություն է այն, որ քո կյանքը բարդ է։ Ու այն, որ քո ընկերը քեզ ասաց նույնպե՞ս ճշմարիտ է։ Ու չի՞ լինի արդյոք այդ ամենը սուտ, եթե նայես ձեր իշխանավորների կյանքին կամ փողոցի աղքատների, կամ զորականների՝ ճակատամարտում։ Ու մի՞թե նրանք երջանիկ են։
Եվ ասում եմ ես քեզ՝ չկա ոչ ճշմարտություն, ոչ սուտ ինքն իրենով բայց ամեն բան կախված է միայն թե որտեղից ես դու նայում, ու ինչ գիտես ու ինչ ես հասկանում։
Ու ես ավելացնելով կասեմ քեզ, մարդ, — ասաց Խորամանկը, — որ քո ճշմարտությունը Ավետաբերի կամ աստծո Մարգարեի կամ Բուդդայի ճշմարտություն չէ, իսկ նրանց ճշմարտությունը իրենց Ուղարկողի ճշմարտությունը չէ, ու դրա վերևում նույնպես կա ճշմարտություն ու այդպես անվերջ։
Ու պատկերացրեց այնժամ մարդը ողջ այդ բուրգը, ողջ «Հակոբի սանդուղքը» ու զգաց մի պահ, այն ճշմարտությունը, որը մոտ է գագաթին ու կորցրեց նա իր գիտակցությունը ու բերանքսիվայր ընկավ։ Իսկ Խորամանկը այդ պահին համբերատար սպասում էր։ Ու ահա ուշքի եկավ մարդը, սրբեց դողացող ձեռքով դեմքը իր ու հարցրեց՝ «Իսկ ի՞նչ անեմ ես, որտե՞ղ է իմ ճշմարտությունը այդ երկնային հաջորդականության մեջ»։ ՈՒ հարցրեց Խորամանկը՝
— Իսկ ի՞նչ նշանակություն ունի փոքրիկ մրջյունի ճշմարտությունը քո աշխարհում, Ու արդյո՞ք այդ ճշմարտությունն է՝ քո ճշմարտությունը։ Ու արդյո՞ք քո աշխարհը շատ ավելի մեծ ու բարդ չէ քան մրջյունի աշխարհը։ Նույն կերպով էլ դու ես, ինչպես մրջյունը քո աշխարհում, համեմատած երկնային հաջորդականության հետ այդ։ Ու ինչպես դու ինքդ փոխվում ես անընդհատ, — ասաց Խորամանկը, — այնպես էլ քո ճշմարտությունն է փոխվում քո հետ անընդհատ, ու երեկվա ճշմարտությունը քո համար այսօրվա սուտ կդառնա իսկ այսօրվա սուտը՝ վաղվա ճշմարտություն։
Եվ ի՞նչ բան է ճշմարտություն և ինչ բան սուտ։ Արդյո՞ք դրանք միայն անուններ չեն, կամ պիտակներ, կամ դատողությունները քո, որոնց դու ես կիրառում, հիմնվելով միայն նրա վրա, ինչ գիտես։ Իսկ արդյո՞ք դու շատ բան գիտես, — ու այստեղ կրկին ժպտաց Խորամանկը, ու կարծես թե մեծացավ, իսկ մարդը իրեն փոքրիկ ու թույլ զգաց ու դողաց։ — Քանզի եթե ասեն քեզ, որ ձյունը սպիտակ է ու դու տեսած չլինես ձյուն ոչ մի անգամ քո կյանքում իսկ հետո ինչ-որ մեկը քեզ ասի, որ ձյունը կապույտ է, արդյո՞ դու չես ասի որ դա սուտ է։ Սակայն եթե չես տեսել դու ձյունը, ապա եվ սա, և նա և մյուսը քեզ համար սուտ կլինի։
Ու կասեմ ես քեզ մի բան էլ, — ասաց Խորամանկը, — որ խոսելով ու մտածելով ճշմարտության մասին, դու բառեր ես կիրառում, մարդ։ Բայց արդյո՞ք դու ինքդ, ու ուրիշ մարդիկ, ում հետ դու խոսում ես, միանման եք հասկանում այն նույն բառերը, որ ձեր շուրթերից են դուրս թռչում։ Այ ասում ես դու մեկին, որ սիրում ես նրան։ Բայց արդյո՞ք սիրում ես նրան, ինչպես երեխաներին քո, ինչպես ծնողներիդ, ինչպես կնոջդ, ինչպես Աստծուն քո, ով քեզ կյանք է տվել։ Նրանցից յուրաքանչյուրի համար դու ունես իր սերը, իսկ բառը, դու նույնն ես կիրառում։ Ու արդյո՞ք նույնը չէ ճշմարտության հետ։
Այ եթե դու պատրաստ ես դու հենց կյանքդ տալ Ատծո համար, որովհետև դու սիրում ես նրան, ապա սուտ չի՞ լինի ասել, որ սիրում ես քո հարևանին։ Ախր նրա համար դու պատրաստ չես կյանքդ տալ։ Սուտ չի՞ արդյոք դա, որ սիրում ես նրան, — ու այստեղ կրկին Խորամանկը ժպտաց ու սառեց մարդը հոգատանջության մեջ։ — Այ տեսնում ես, նույնիսկ երբ ուզում ես ասել ճշմարտությունը դու, սուտ ես ասում դու մարդ։ Ու արդյո՞ք այդպես չէ քո բոլոր բառերի նկատմամբ որ ասում ես դու, մարդ։ Քանզի միայն դու ես հասկանում, թե ինչ ես ուզում ասել, մյուսները միայն մտածում են, որ գլխի են ընկնում, թե ինչ ի նկատի ունեիր։
Եվ ահա ճշմարտություն ես դու ինձանից ուզում, մարդ, ճշմարտություն՝ ճշմարտության ու ստի մասին։ Բայց ինչպե՞ս ես դատելու իմ ասածի մասին։
Ու ծիծաղեց այստեղ Խորամանկը ու հեռացավ, իսկ մարդը դեմքը այլայլեց ու սառեց ինչպես աղի սյունը, ու այդպես կանգնած մնաց մի ամբողջ որ ու ամբողջ գիշեր մտորումների մեջ։
©
