ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Բարու ու չարի մասին»

Եվ ևս մեկ անգամ ես կասեմ ձեզ՝ ամեն բան հարաբերական է։ Քանզի եթե ընտրես դու ինչ-որ բան, որպես ցանկալի, ապա շարժումը դեպի նա կլինի բարի, իսկ նրանից՝ չար։ Իսկ մնացած ամեն բանը կլինի Խորամանկից։

Եվ ահա դուրս եկավ մարդը դաշտ ու ցանեց բույսը, ու սկսեց աճել բույսը մեծ ու գեղեցիկ,

բայց եկավ Խորամանկը, տեսավ դա ու ասաց իր հոգու մթությունից՝ «Այ կաճի բույսը լույսի որդու մոտ նրա ցանկությամբ»։ Ու այդ ժամանակ մռայլվեց նա դեմքով ու ասաց՝ «Չի լինի դա», — ու գնաց նա ու բերեց մոլախոտի, փշի ու պատատուկի սրմեր ու ցանեց դրանք այդ բույսի կողքին։ Ու բարձրացան դրանք ու մթեցրին լույսը նրանք այդ բույսի ու տկարացավ նա։ Ու ահա եկավ մարդն ու տեսավ դա ու ասաց՝ Խորմանակի գործն է սա, ու կանչեց օգնականներին, ու եկան նրանք, ու պոկեցին բոլոր այլ բույսերը բացի նրանից, ինչ մարդն էր ցանել։ Ու բարձրացավ այն ու շատ ծաղիկներ, պտուղներ ու սերմեր տվեց ու եկավ մարդն ու վերցրեց պտուղներից ու սերմերից դրա։ Ու գնաց ու պատրաստեց ըմպելիք դրանցից ու խառնեց այն գինու ու մեղրի հետ։ Ու կանչեց հարևանին իր ու ասաց՝ «Ծննդյանս օրն է այսօր», — ու տվեց նրան խմելու։ Ու խմեց հարևանն ու գնաց տուն ու գիշերը մեռավ, քանի որ այդ բույսը թույն էր։ Ու տիրապետեց այդ մարդն այն ամենով, ինչ հարևանն ուներ՝ նրա եզով, նրա անասուններով և կնոջով նրա։

Եվ ահա եկավ նրա մոտ Խորամանկն ու ասաց՝ «Ինձ դու անվանում ես սև ու խորամանկ, բայց նայիր, ջրհորի մեջ քո սրտի, որտեղ թույն է հոսում ու օձերն են սողում։ Խորամանկ ես դու անվանել ինձ, երբ ես տեսա ջրհորները քո սրտի, երբ դու նոր քո չարագործությունն էիր պատրաստում։ Ու դրա համար ես բերեցի մոլախոտը, փուշն ու պատատուկը քո բույսի մոտ, որպեսզի խլացնեն նրանք դրան ու չկարողանաս դու քո չարագործությունն անել։ Ու դու ի՞նձ ես Խորամանկ կանչում»։

Ու ասաց նա՝ «Ամեն բան հարաբերական է, քանզի նույնիսկ փոքրիկ չարը՝ բարու նկատմամբ, չար է, բայց մեծ չարի դեմ, բարի։ Ու փոքրիկ բարին, կամայական չարի դեմ՝ բարի է, բայց մեծ բարու դեմ՝ չար։ Քանզի դու եթե որդի ունես, ու չես սովորեցնում նրան կարդալ, ասելով, թե կփչանան աչքերը որդու իմ, ապա մտածում ես որ բարի ես անում, իսկ իրականում նրան չար ես բերում։ Քանզի մեծանում է քո որդին առողջ աչքերով, բայց կույր սրտով։ Ու երբ կծերանաս, ու կասես՝ «Որդիս, անուժ եմ ես, ու ուժ չունեմ նույնիսկ ինձ համար կերակուր պատրաստել», — ապա կասի քո որդին՝ «Ահա իմ հայը հիվան դէ ու տանջվում է, ու ուժ չունի նույնիսկ իրեն կերակուր պատրաստելու»։ Ու կգա քո որդին ու կխեղդի քեզ, որ անիմաստ չտանջվես։ Այդպես էլ կավարտես քո կյանքը վշտով, փոխանակ ապրեիր քո որդու հետ, թեկուզև կարճատես, ու ակնոցներով, բայց սովորած հարգել ծերերին գրքերով, որ մանկությունում նրան կարդալու էիր տվել։

Ու հեռացավ Խորամանկը ու լաց եղավ մարդը։

©

 
 

Այժմ կայքը դիտում են 160 հյուր