ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ԻՆՉ ԵՆՔ ՄԵՆՔ ԱՍՈՒՄ

Մենք ասում ենք՝ «Շնորհակալ եմ, որ Դու կաս», երբ կարող ենք ասել՝ «Ես սիրում եմ Քեզ»:

Մենք ասում ենք՝ «Ես այլևս չեմ ուզում ապրել», երբ ուզում ենք, որ մեզ համոզեն հակառակում:

Մենք ասում ենք՝ «Այստեղ ցուրտ է», երբ մենք ինչ-որ մեկի հպման կարիքն ունենք:

Մենք ասում ենք՝ «Ինձ՝ Քեզանից այլևս ոչինչ պետք չէ», երբ չենք կարողանում ստանալ այն, ինչ ուզում ենք:

Մենք ասում ենք՝ «Ես հեռախոսը չէի վերցնում, որովհետև զբաղված էի», երբ ամաչում ենք խոստովանվել, որ այդ ձայնը լսելը այլևս բավականություն չի պատճառում:

Մենք ասում ենք՝ «Ես ոչ ոքի պետք չեմ», երբ իրականում պետք չենք այն միակ մարդուն:

Մենք ասում ենք՝ «Ես ինքս կանեմ», երբ ամաչում ենք օգնություն խնդրել:

Մենք ասում ենք՝ «Դու լավ ընկեր ես», երբ մոռանում ենք ավելացնել «… բայց Դու երբեք դրանից ավել չես դառնա ինձ համար»:

Մենք ասում ենք՝ «Դա կարևոր չէ», երբ գիտենք, որ համակերպվելուց բացի ուրիշ ընտրություն չունենք:

Մենք ասում ենք՝ «Ես վստահում եմ Քեզ», երբ վախենում ենք թե խաղալիք ենք դարձել:

Մենք ասում ենք՝ «Առհավետ», երբ ուզում ենք նայել ժամացույցին:

Մենք ասում ենք՝ «Ես կողքիդ էի», երբ չենք կարողանում մեզ համար արդարացում գտնել:

Մենք այնքան շատ բան ենք ասում, որ երբ լեզվի վրա մնում են երեք վերջին չվատնված բառերը, մենք սեղմում ենք մեր շրթունքները, նայում հատակին, ու լռում:

ԱՆՀԱՅՏ ՀԵՂԻՆԱԿ