Մի սառը քամոտ օր, գարնան վերջին, մի խխունջ սկսեց բարձրանալ բալենու վրա:
Մոտակա ծառի վրա նստած ճնճղուկները ի սրտե ծիծաղեցին նրա վրա: Հետո նրանցից մեկը մոտ թռչեց ու հարցրեց՝
- Հեյ, Դու, հիմար, մի՞թե չես տեսնում, որ այս ծառի վրա բալ չկա:
Չընդհատելով իր ճանապարհը Խխունջը պատասխանեց՝
- Կլինեն, երբ ես այնտեղ կհասնեմ: