ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Ո՞վ է Խորամանկը»

Եվ եկավ մարդը Խորամանկի մոտ ու հարցրեց` «Ո՞վ ես դու:  Սատանա՞ ես դու, ինձ մշտապես խաբող ու գայթակղող հոգին ու բանականությունը իմ, ձգտող ինձ մտցնել մեղքի խորխորատի մեջ, իսկ հետո դժոխքի հրե գեհենը, ով ծարավ է միայն իմ հոգու անկմանն ի ուրախություն ու հաճույք իրեն։ Թշնամի՞ ես դու Նախահավիտենականին, ով ձգտում է փլուզել նրա պլանները ու փլուզել նրա հավատքի հիմքերը իմ սրտում։ Թե՞ դու լուսաբեր Լուցիֆերն ես՝ առաջինը տիրոջ հրեշտակներից, ով ինձ բանականություն ու ազատում է բերում»։

Եվ սովորականի պես, ժպտաց Խորամանկը, իսկ մարդը ցնցվեց։

Ու ասաց Խորամանկը՝

— Ինչպես միշտ քո մտածողությունը դուալիստական է, մարդ։ Քանզի սովոր ես դու մտածել կամ-կամ տերմիններով։ Կամ այն, կամ ուրիշը, ու չես կարող պատկերացնել քեզ, որ իրերը կարող են լինել միաժամանակ և՛ վատը, և՛ լավը, և՛ ճշմարիտ, և՛ սխալ, և՛ բարձր, և՛ ցածր, և՛ բարի, և՛ չար։ Քանզի ամեն բան այս աշխարհում հարաբերական է, ինչպես արդեն ասել եմ քեզ։

Իմ դեմքերից մեկը՝ կործանարարի դեմքն է, բայց ոչ թե քո հոգու կամ բանականության կործանարարի, այլ միայն քո պատրանքների։ Քանզի լի ես դու պատրանքներով ու կարծիքներով աշխարհում ամեն բանի մասին՝ և՛ այն բաների, որ տեսել ես կամ լսել, և՛ նույնիսկ այն բաների, որ ոչ աչքովդ ես տեսել, ոչ էլ ականջովդ լսել։ Ամեն բանի մասին ես դու դատում՝ և՛ ինքդ քո մասին, և՛ աշխարհի մասին, և՛մեր Տիրոջ մասին։ Բայց քանի որ կույր ես դու ու խուլ, ու անխելք, ապա նաև քո դատողություններն են ավելի փոքր քան անցած տարվա ջրափոսը անապատում։ Քանզի պատրանքները քո շղարշում են քո աչքերը ու փակում քո ականջները ու սիրտն են քո կապկպում։ Ու դրանց պատճառով, դու նայում ես, բայց չես տեսնում, ու ընկնդրում ես բայց չես լսում ու սիրտը քո թլպատված է։ Ու այդ պատճառով, որպեսզի սովորեցնվի քեզ տեսնել ու լսել, ու ապրել քո սրտում, պետք է փշրվի սկզբից պատրանքները այդ։ Ու դու ինքդ չես կարող դրանք փշրել, ինչպես չես կարող քեզ օդ բարձրացնել մազերիցդ քաշելով։ Ու որպեսզի դրանք կոտրվեն, դու պետք է օգնություն աղերսես նրանից, ով տեսնում է քեզ ու գիտե թե որտեղ են քո պատրանքները, իսկ որտեղ քո կենդանի մարմինը։ Բայց դու դա չգիտես։ Ու այդ պատճառով, երբ փոքրագույնը քո պատրանքներից փլուզվում է, ապա գոռում ես դու, կարծես ոտքդ են կտրել։ Քանզի դա էլ է քո պատրանքներից մեկը, որ դա քո ոտքն է եղել։ Ու այդ պատճառով դու երկյուղում ես ինձանից կրակից շատ ու անուններ ես դու հորինում սարսափելի ու հեքիաթներ իմ մասին, երեխաներին վախեցնող հնարում ես։ Քանզի եթե կարդացել ես դու Պլատոնի առակը քարանձավի մասին, ապա ինչպես մի ամբողջ կյանքից հետո, մռայլ քարանձավում, ստվերները պատերին, արևի լույսի տակ դուրս գաս, աչքերիդ համար ցավոտ կլինի։ Այդպես էլ պատրանքներով կյանքից հետո, աչքերիդ, ականջներիդ ու սրտիդ մեջ, առանց դրանց դուրս գալ ու ճշմարտացի նայել ինքդ քեզ ու կյանքին քո, կլինի քեզ համար անտանելի։ Ու չնայած մտածում ես դու, որ ուժեղ ես, բայց թույլ ես դու։ Ու չնայած մտածում ես դու, որ ինչ-որ բանով տիրապետում ես, բայց մերկ ես դու բազերի նման, մերկ ծնվում ես ու մերկ էլ գերեզման ես մտնում։ Ու չնայած դու մտածում ես, որ գիտես, բայց գիտելիքները քո նման են մի մեծ կույտ մանկական խաղալիքների հին։ Ու այդ պատճառով գոռում ես դու ցավից, երբ տեսնում ես քեզ այդպիսին, ինչպիսին կաս իրականում։ Ու այդ ցավը՝ քո Խիղճն է։ Ու եթե հանվեն այդ պատրանքները մի հարվածով ու հնարավորություն տրվի քեզ տեսնել ինքդ քեզ այնպիսին, ինչպիսին դու կաս իրականում, ապա կմահանաս դու տեղում կամ խելացնոր կլինես։ Ու նույնիսկ երբ հանում եմ ես քո պատրանքները կամաց-կամաց, մեկ-մեկ, ապա նույնիսկ դա է քեզ համար անտանելի ու այդ պատճառով քեզ բժշկող ձեռքը, դու մի կողմ ես հրում։ Ու այդ պատճառով էլ ամեն բան միայն քեզանից է կախված՝ որքան դու դիմանալ կուզենաս ու կկարողանաս, ու որքան գիտելիք դու ինձանից կխնդրես։ Ու, ինչպես ասել եմ ես, իմ պատճառով գործը չի կանգնի։ Ու եթե մտածում ես դու, որ աշխատանքը իմ բժշկողի, հեշտ է, ապա դա ևս մի պատրանքն է քո։

Ու հոգոց հանեց Խորամանկը ծանր ու ուզեց ժպտալ, բայց չկարողացավ ու նկատեց մարդը արցունքներ աչքերում Խորամանկի ու ցնցվեց մարդն ու սիրտը սկսեց արագ խփել։ Ու շուռ եկավ Խորամանկը, ու սրբեց արցունքներն իր, ու շարունակեց՝ «Կարող ես հարցնել դու, թե ինչու եմ ես անում այն, ինչ անում եմ, ու անունն եմ իմ կրում, քո կողմից տրված»։ Ու շշնջաց մարդը անզգայացած շուրթերով՝ «Ինչու՞»։

Եվ ասաց Խորամանկը՝

— Արդյո՞ք չես մտածում դու, որ ես, միշտ, աշխարհի արարման առաջին օրերից, այսպիսին եմ եղել, ինչպես հիմա։ Դա էլ է պատրանք, — ժպտաց նա ու շարունակեց։ — Առաջ, շատ վաղուց, ես ապրում էի քեզ նման՝ կույր, խուլ ու չթլպատված սրտով։ Բայց ինձ մոտ եկավ Մեկը, ում դու Տեր ես մեծարում, ու ասաց ինձ այն, ինչ ես քեզ բացահայտել եմ այսօր, ու հարցրեց ինձ, թե ինչ եմ ես ընտրում՝ ապրել, ինչպես նախկինում ապրել եմ ես, առանց տանջանքների, բայց նաև առանց ուրախության, չտեսնող, բայց նաև առանց ամեն լավ ու սարսափելի տեսարանների, որ աշխարհում կան, խուլ, բայց նաև առանց երկնային ներդաշնակության երաժշտության, որը հոգին է ցնցում, թե՞ ընտրում եմ ես կյանքը, լի ուրախությունով ու տանջանքներով, ուժով ու պատասխանատվությամբ, իմաստությամբ ու ցավով, կյանքով ու մահով։ Ու ընտրեցի ես կյանքը, լի կյանքով, լցված հրաշքներով ու ուրախությամբ, կյանքը, թեկուզ և ոչ անսահման (մենք բոլորս մահկանացու ենք, նույնիսկ ես եմ մահկանացու, միայն Տերն է մեր ժամանակից դուրս) ու գիտելիքներով լի իմ, աշխարհում իմ տեղի, երկնային ողջ հիերարխիայի, մեր Տիրոջ մեծության ու նույնիսկ իմ մահվան օրվա մասին։ Ու ասաց Տերը՝ «Իմացիր ուրեմն, բացվել են հիմա աչքերը քո ու դու իրապես գիտես, թե որն է չշմարտությունն ու որը սուտը, բարին ու չարը, կյանքն ու մահը։ Ու չես կարող դու փակել աչքերը քո կամ մոռանալ այն, ինչ քեզ տրված է ընդհուպ մինչև քո մահը։ Ու բացի դրանից, դու հատուկ տանջվելու ես ծանր տանջանքներով, երբ կտեսնես մարդուն, քեզ նման գոյատևող քնի, մթության, ստի, անիմաստ տանջանքների ու մահվան մեջ, քանզի այդ ամենը միևնույն բանն է։ Քանզի գիտելիքը, որ դու ստացար, չես կարողանա պահել միայն քեզ համար ու ստիպված կլինես այն տանել ուրիշներին։ Ու մի բանը միայն կկարողանա թեթևացնել տանջանքները քո՝ եթե կօգնես նրան այնպես, ինչպես հոգուն քո, ու կլինես նրա համար, որպես հայր ու մայր, սիրող երեխա անգետ, որպես եղբայր ու քույր, որպես փեսա և հարս։ Ու այն ժամանակ ավելի քիչ կտանջվես, երբ կսիրես նրան, ինչպես իմ սիրեցյալ զավակի ու հոգ կտանես նրա մասին ինչպես թագավորի այգեպանը հոգ է տանում արքայական այգիների լավագույն վարդի մասին։ Քանզի քեզ շատ բան է տրված ու շատ բան էլ պահանջվելու է, իսկ նրան քիչ է տրված ու քիչ էլ պահանջվելու է։ Քանզի հեշտ է կրել այն գիտելիքները, որ դու ունես, բայց դժվար է շատ խնդրել այն գիտելիքների մասին, որ դու չունես, հատկապես, եթե մտածի մարդը, որ նա՝ իմ Արարման պսակն է։ Ու այդ պատճառով ստիպված կլինես դու սկզբից կոտրել պատրանքները նրա ու հանես շղարշը նրա աչքերից, ականջներից ու սրտից նրա, իսկ հետո սովորեցնես նրան, ինչպես Ես եմ սովորեցրել քեզ, եթե միայն նա կուզենա քեզ լսել։ Իսկ եթե չի ուզենա նա լսել քեզ, ապա թող նրան ու գնա ուրիշի մոտ, քանզի շատ տառապյալներ կան մթության մեջ ու սպասում են երկնային գիտելիքի լուսատուին, ու քիչ են լուսատուները, ու թանկ է նրանց աշխատանքը։

Ու ասաց Խորամանկը՝

— Ահա, բաց եմ արել ես մի մասը գաղտնիքի՝ գաղտնիքի, կյանքի ու մահվան մասին, ու ահա դու պետք է որոշես որը ընտրես՝ կյանքը, որով դու մինչ այսօր ապրել ես, կյանքը, որը մահվան նման է, թե՞ կյանքը, լի հրաշքներով ու գաղտնիքներով, բայց նաև տանջանքներով, որոնք քո հոգին են ազնվացնում։

Ու չնայած իմ սիրտը լի է քո նկատմամբ սիրով, բայց ճկույթս նույնիսկ չեմ կարող շարժել, որպեսզի քո բեռը թեթևացնեմ, քանզի միայն դու ինքդ պետք է դա անես։ Իսկ ես կարող եմ միայն սովորեցնել քեզ ու բացատրել քեզ տեղերը մութ և աջակցել քեզ ու խրախուսել թուլության րոպեներին։ Մնացած ամեն ինչը ու հենց կյանքը քո, միայն քո ձեռքերում է։

Ու ժպտաց Խորամանկը, բայց չհեռացավ, իսկ մարդը փարվեց նրան ու լաց եղավ։

©

 
 

Այժմ կայքը դիտում են 2640 հյուր