Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Նա կարծես ամուրի լինի

Հարց՝

Բարև Ձեզ:

Իմ անունը X է: Ես 27 տարեկան եմ, ապրում եմ ամուսնուս և 1,5 տարեկան դստերս հետ:

Ինձ թվում է, որ ամուսինս ինձ չի սիրում, չնայած, որ նա ասում է հակառակը: Արդեն չգիտեմ թե ինչ մտածեմ:

Եվ այսպես, ամուսինս սկսել է հաճախ վիճել ինձ հետ՝ մանրուքներով: Եթե մեզ ինչ-որ տեղ են հրավիրում, նա գնում է մենակ՝ շատ ուրախանում է, երբ ես ինքս եմ հրաժարվում գնալ: Նույնիսկ "օդնոկլասնիկներ" կայքում, նրա

25 լուսանկարներից և ոչ մեկի մեջ, ոչ ես, ոչ դուստրը չկանք՝ կարծես թե նա ամուսնացած չէ: Նա նույնիսկ չի ուզում օրինականացնել մեր հարաբերությունները (չնայած, որ մենք եկեղեցով ամուսնացած ենք), բացատրում է այդ ամենը շատ անիմաստ բաներով՝ պետք է շատ թղթեր հավաքել և որ դա ժամանակի անիմաստ կորուստ է: Ինձ հետ փաստացիորեն չի խոսում, ոչինչ չի պատմում՝ ինչպես է օրը անց կացրել, չի կիսվում իր տապավորություններով, ուրախություններով և տխրություններով: (ես դրանում մեղավոր չեմ, ես երբեք նրան չեմ նախատել, միշտ ձգտել եմ օգնել՝ և գործով, և խոսքով կամ խորհրդով): Տուն է գալիս և հեռուստացույց նայում մինչև ուշ գիշեր: Ասում է, որ շատ հոգնած է ու խոսելու ցանկություն չունի: Այսպես ձգվում է, արդեն 6-7 ամիս: Այդ ամենի հետ ասում է, որ սիրում է ինձ և չի ուզում բաժանվել:

Ես ուզում եմ բաժանվել, բայց նա չի ուզում՝ ասում է, որ սիրում է ինձ: Բայց վերջերս հասավ նրան, որ դա էլ ասեց՝ եթե ինձ որևե բան դուր չի գալիս, կարող եմ գնալ: Հիմա չգիտեմ՝ գնամ թե մնամ:

Խորհուրդ տվեք խնդրում եմ:

Պատասխան՝

Հարգելի X:

Հաճախ ընտանեկան իրավիճակներում սկսվում են կրիզիսային շրջաններ, որոնք կարող են վատ վերջանալ: Իմ խորը համոզմամբ, հապճեպ որոշումներ ընդունել և բաժանվել չարժե, քանզի իմպուլսիվ քայլերը բերում են կրախի:

Ամեն ինչ սկսում է նրանից, որ ընտանիքում սկսում են իրար վերաբերվել ինչպես մի սիրած առարկայի, ինչ ունեն և ոչ մի տեղ իրենցից չի փախնի: Պետք է փոխել նման վերաբերմունքը:

Իմ խորհուրդը կլինի այսպիսին: Առաջին հերթին դադարեք նրան հոգնացնել և ամենօրյա սկանդալներ սարքել՝ առիթով կամ առանց առիթի: Դրանով Դուք նրան Ձեզանից ավելի եք վանում և ամրապնդում եք այն տպավորությունը, որ տանը վատ է և այդ ամենում մեղավոր եք Դուք:

Երկրորդը՝ սկսեք հետևել Ձեր արտաքինին: Դուրս եկեք տնային տնտեսուհու կերպարից և հետևեք Ձեզ այնպես, որ թվա թե Ձեր կյանքում ինչ-որ մեկը սկսել է Ձեզ շատ հետաքրքրել: Արեք դա այնպես, ինչպես դուր է գալիս Ձեր ամուսնուն: Հասցրեք նրան այն բանին, որ նա սկսի Ձեզ ուժեղ խանդել, բայց չափերը մի անցեք:

Երրորդը՝ սկսեք նկատել այն տղամարդկանց, ովքեր Ձեր նկատմամբ անտարբեր չեն՝ կարևոր չէ, նրանք Ձեզ ծանոթ են, թե դա ուղղակի անցորդ է, ով նայեց Ձեր հետևից և մտածելով Ձեր ուղիղ ու գեղեցիկ ոտքերի մասին երազեց լինել Ձեր կողքին: Դա կօգնի բարձրացնել Ձեր ինքնագնահատականը և կատարել վերընշված առաջին երկու կետերը:

Դեռ որ փորձեք այսքանը՝ ԴԱՌԵՔ ՄԵԾԱՏԱՌՈՎ ԿԻՆ, որովհետև նրանց չեն լքում:

Ես մտածում եմ, որ Դուք ուժեղ, խելացի և շատ գեղեցիկ կին եք ու Ձեզ մոտ ամեն ինչ կստացվի:

Հաջողություններ Ձեզ:

Ուրախ եմ, եթե որևե բանով կարողացա օգտակար լինել:

Շնորհակալ եմ, որ վստահում եք ինձ, և ընտրել եք ինձ, որպես Ձեր անձնական հոգեբան:

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты