Հարց՝
Բարև Ձեզ:
Իմ անունը X է: Ես 27 տարեկան եմ, ապրում եմ ամուսնուս և 1,5 տարեկան դստերս հետ:
Ինձ թվում է, որ ամուսինս ինձ չի սիրում, չնայած, որ նա ասում է հակառակը: Արդեն չգիտեմ թե ինչ մտածեմ:
Եվ այսպես, ամուսինս սկսել է հաճախ վիճել ինձ հետ՝ մանրուքներով: Եթե մեզ ինչ-որ տեղ են հրավիրում, նա գնում է մենակ՝ շատ ուրախանում է, երբ ես ինքս եմ հրաժարվում գնալ: Նույնիսկ «օդնոկլասնիկներ» կայքում, նրա 25 լուսանկարներից և ոչ մեկի մեջ, ոչ ես, ոչ դուստրը չկանք՝ կարծես թե նա ամուսնացած չէ: Նա նույնիսկ չի ուզում օրինականացնել մեր հարաբերությունները (չնայած, որ մենք եկեղեցով ամուսնացած ենք), բացատրում է այդ ամենը շատ անիմաստ բաներով՝ պետք է շատ թղթեր հավաքել և որ դա ժամանակի անիմաստ կորուստ է: Ինձ հետ փաստացիորեն չի խոսում, ոչինչ չի պատմում՝ ինչպես է օրը անց կացրել, չի կիսվում իր տապավորություններով, ուրախություններով և տխրություններով: (ես դրանում մեղավոր չեմ, ես երբեք նրան չեմ նախատել, միշտ ձգտել եմ օգնել՝ և գործով, և խոսքով կամ խորհրդով): Տուն է գալիս և հեռուստացույց նայում մինչև ուշ գիշեր: Ասում է, որ շատ հոգնած է ու խոսելու ցանկություն չունի: Այսպես ձգվում է, արդեն 6-7 ամիս: Այդ ամենի հետ ասում է, որ սիրում է ինձ և չի ուզում բաժանվել:
Ես ուզում եմ բաժանվել, բայց նա չի ուզում՝ ասում է, որ սիրում է ինձ: Բայց վերջերս հասավ նրան, որ դա էլ ասեց՝ եթե ինձ որևե բան դուր չի գալիս, կարող եմ գնալ: Հիմա չգիտեմ՝ գնամ թե մնամ:
Խորհուրդ տվեք խնդրում եմ:
Պատասխան՝
Հարգելի X:
Հաճախ ընտանեկան իրավիճակներում սկսվում են կրիզիսային շրջաններ, որոնք կարող են վատ վերջանալ: Իմ խորը համոզմամբ, հապճեպ որոշումներ ընդունել և բաժանվել չարժե, քանզի իմպուլսիվ քայլերը բերում են կրախի:
Ամեն ինչ սկսում է նրանից, որ ընտանիքում սկսում են իրար վերաբերվել ինչպես մի սիրած առարկայի, ինչ ունեն և ոչ մի տեղ իրենցից չի փախնի: Պետք է փոխել նման վերաբերմունքը:
Իմ խորհուրդը կլինի այսպիսին: Առաջին հերթին դադարեք նրան հոգնացնել և ամենօրյա սկանդալներ սարքել՝ առիթով կամ առանց առիթի: Դրանով Դուք նրան Ձեզանից ավելի եք վանում և ամրապնդում եք այն տպավորությունը, որ տանը վատ է և այդ ամենում մեղավոր եք Դուք:
Երկրորդը՝ սկսեք հետևել Ձեր արտաքինին: Դուրս եկեք տնային տնտեսուհու կերպարից և հետևեք Ձեզ այնպես, որ թվա թե Ձեր կյանքում ինչ-որ մեկը սկսել է Ձեզ շատ հետաքրքրել: Արեք դա այնպես, ինչպես դուր է գալիս Ձեր ամուսնուն: Հասցրեք նրան այն բանին, որ նա սկսի Ձեզ ուժեղ խանդել, բայց չափերը մի անցեք:
Երրորդը՝ սկսեք նկատել այն տղամարդկանց, ովքեր Ձեր նկատմամբ անտարբեր չեն՝ կարևոր չէ, նրանք Ձեզ ծանոթ են, թե դա ուղղակի անցորդ է, ով նայեց Ձեր հետևից և մտածելով Ձեր ուղիղ ու գեղեցիկ ոտքերի մասին երազեց լինել Ձեր կողքին: Դա կօգնի բարձրացնել Ձեր ինքնագնահատականը և կատարել վերընշված առաջին երկու կետերը:
Դեռ որ փորձեք այսքանը՝ ԴԱՌԵՔ ՄԵԾԱՏԱՌՈՎ ԿԻՆ, որովհետև նրանց չեն լքում:
Ես մտածում եմ, որ Դուք ուժեղ, խելացի և շատ գեղեցիկ կին եք ու Ձեզ մոտ ամեն ինչ կստացվի:
Հաջողություններ Ձեզ:
Ուրախ եմ, եթե որևե բանով կարողացա օգտակար լինել:
Շնորհակալ եմ, որ վստահում եք ինձ, և ընտրել եք ինձ, որպես Ձեր անձնական հոգեբան: