Հարց՝
Բարև Ձեզ։ Իմ անունն է X։
Ես արդեն 5 տարի է հանդիպում եմ մի երիտասարդի հետ։ Հիմա պլանավորում ենք ամուսնանալ և երեխաներ ունենալ։ Միասին անցել ենք բազում բաժանությունների և վեճերի միջով։ Հիմա կարծես թե անցել ենք հարաբերությունների մի նոր աստիճանի։ Այսպես ասած՝ լուրջ։ Ընտանիք ստեղծելու համար։
Սակայն առաջացան ուրիշ խնդիրներ՝ ռոմանտիկայի և սեքսի համարյա բացարձակ բացակայություն։ Փորձել ենք այս թեմայով զրուցել։ Երկուսս էլ սեռական կյանքի ձգտում ունենք, և շարունակում ենք հետաքրքրել իրար։ Սակայն միշտ ժամանակը չի հերիքում։ Հոգնում ենք, ուրիշ գործեր կան, տրամադրություն չկա։ Ես նրան ասում եմ, որ սիրում եմ, նա միայն պատասխանում է «ահա, լավ է»։ Երբեմն, շատ հազվադեպ կարող է պատասխանել՝ «Ես էլ»։ Ինքը երբեք դա չի ասի։ Կարծես թե վախենում է։ Մենք ապրում ենք իմ ծնողների հետ։ Ավելի ճիշտ գիշերում ենք այնտեղ, իսկ ողջ մնացած ժամանակը անց ենք կացնում աշխատավայրում, ընկերների կամ միմյանց հետ։ Եվ առավոտյան, դա արդեն սովորական գործ է, նա արթնանում է, և չնախաճաշելով, և նույնիսկ չլվացվելով, հագնվում է և գնում տուն։ Երբ մենք վիճում ենք, հաճախ նրա կողմից արտահայտվում է հետևյալ արտահայտությունը՝. «Միգուցե առանձին ապրենք, միգուցե բաժանվենք»։ Սակայն իրականում դա ասվում է տաքացած վիճակում։ Ոչ նա, ոչ էլ ես բաժանվել չենք ուզում։ Ուզում ենք միասին լինել, ունենալ համատեղ երեխաներ, սեփական բնակարան, ընտանիք...
Վերջին կես տարվա ընթացքում նա սկսել է ինձ վրա բարձրացնել ձայնը։ Կամայական առիթով։ Ինչ-որ բան իր կարծիքով այնպես չեմ ասի և միանգամից պոռթկում է։ Գոռում է։ Գժվում։ Հեռանում է։ Իսկ հետո զանգում և գալիս, կարծես ոչինչ էլ չի եղել։ Նույնիսկ 15 րոպե հետո իրեն այնպես է պահում, կարծես ոչինչ էլ չի եղել։ Կարծես այսպես էլ պետք է լինի։ Ես հարցնում եմ նրան՝. «Ինչու՞ ես գոռում»։ Նա պատասխանում է՝. «Որովհետև պետք չէ հիմարություններ դուրս տալ»։ Իսկ ես հիմարություննե՞ր եմ դուրս տալիս, ես ուղղակի արտահայտում եմ իմ կարծիքը և առաջարկում իմ տարբերակները (ինչ-որ հարցի վերաբերյալ)։ Ես միշտ խոսակցությունը սկսում եմ հանգիստ և ցածր տոների վրա։ Խնդրում եմ նրան չգոռալ և չվիրավորել։ Նա պատասխանում է «Լավ»։ Սակայն այդ «Լավը» չքվում է ինչ-որ տեղ... ինչու՞ է նա գոռում։ Իսկ ընկերների հետ շատ քաղաքավարի է և բարյացակամ։ Ինչ անեմ։
Հարգանքներով X։
Պատասխան՝
Հարգելի X։
Ձեր նամակից կարելի է եզրակացնել, որ Ձեր հարաբերություններում ճգնաժամ է։ Այս հարցում չափազանց կարևոր է Ձեր դերը։ Հեշտ բան չէ՝ նորից հետաքրքիր դառնալ սիրած տղամարդու համար։ Անհրաժեշտ է փոխել Ձեր վերաբերմունքը նրա և ինքներդ Ձեր նկատմամբ։ Պետք է լուրջ չարչարվել։ Նախ պետք է ասեմ, որ անհրաժեշտ է փնտրել համապատասխան հակազդում նրա գոռալուն։ Վեճը առաջանում է այն ժամանակ, երբ դրան գնում են երկու կողմը։ Եթե երկու կողմից մեկի ձգտումը լինի վեճ չլինելը, ապա դա տեղի չի ունենա։ Հակազդելով նրա գոռոցին համապատասխան ձևով՝ գոռալով, պաշտպանելով տեսակետը, կամ էլ ինքնահաստատվելով ինչ-որ սուր խոսքով, Դուք խաղում եք նրա սկսած խաղը, որտեղ կանոնները թելադրում է նա, և Դուք ի սկզբանե պարտված եք։ Փորձեք թելադրել Ձեր խաղի կանոնները, որտեղ հանգստությունն ու հարգանքն է, հումորը և լավ վերաբերմունքը, բայց ոչ թե բացատրելով այս ամենը, այլ սեփական օրինակով ցուցադրելով՝ հակազդելով անկեղծ գոռալուն քնքշանքով և անսահման անձի հարգանքով, համեմելով այն հումորով։ Երկրորդը, կուզեի ասել, որ ոչ-ոքի դուր չի գալիս առօրեական տրտմությունը, որը ձգվում է օրեցօր, և այս մոխրագույն և անհամ օրերը համեմել կարողանում են միայն իմաստուն կանայք։ Սկսեք Ձեր արտաքին տեսքից։ Փոխեք Ձեր իմիջը։ Դուք պետք է ցանկալի դառնաք ոչ միայն անկողնում, այլ նաև առօրյաում։ Եվ երրորդը՝ դա այն փաստն է, որ Դուք չեք հասցնում կարոտել միմյանց։ Ինչպես ես հասկացա, Դուք համարյա թե ամբողջ օրը անց եք կացնում միասին։ Նույնիսկ չափազանց շատ սիրող զույքի համար սա բացասական փաստ է։ Ձեզ ժամանակ է պետք, որ հասցնեք կարոտել միմյանց, և այդ բացը Դուք լրացնում եք Ձեր վեճերով և կարճատև բաժանություններով։ Փորձեք ինքներդ, առանց վիճաբանության կազմակերպել այդ բաժանությունները, որոնք կկրեն ոչ թե բացասական, այլ դրական բնույթ։ Ձեր վեճերի ընթացքում խուսափեք քննադատելուց, և խոսեք ավելի շատ մեծարելով նրան, բարձրացնելով նրա «Ես»-ը և բավարարելով նրա Էգոն։ Հիշեք՝ տղամարդը կայանում է իր սիրած կնոջ միջոցով, և ինչքան շատ այդ կինը սղոցի, այնքան ավելի շուտ տղամարդը կվերածվի անհաջողակի։ Ժամանակի ընթացքում դա կսկսի նրան դուր չգալ, և անցումային տարիքներից մեկում անպայման կհանդիպի մի ուրիշ կնոջ, որը միգուցե կլինի ավելի տգեղ քան դուք, սակայն կխրախուսի նրան կամայական առիթով, և նա կթողնի Ձեզ, գնալով նրա մոտ։
Ուրախ եմ եթե ինչ-որ բանով Ձեզ օգտակար եղա:
Շնորհակալ եմ, որ վստահում եք ինձ, և ընտրել եք ինձ, որպես Ձեր անձնական հոգեբան: