Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Պայքար գայթակղության դեմ

Քեզ անզո՞ր ես զգում, երբ խոսքը սկսում է գնալ առողջ սնվելակարգի մասին: Շատերը մեծ էներգիա են ծախսում՝ իրենց սիրած ուտեստի նկատմամբ գայթակղությանը հակադրվելու համար: Արդյունքում՝ հյուծվածություն, գայթակղության նկատմամբ հաղթանակ միայն այդ օրվա ընթացքում և շատակերություն գիշերը: Իսկ հետո՝ մեղքի զգացում, և հերթական հաստատուն որոշում, որ սա վերջին անգամն էր...

Եթե Ձեր հարաբերությունները սննդի նկատմամբ, մոտավորապես այսպիսի տեսք ունեն, ապա Positive Psychology News Daily -ի հեղինակի և Միջազգային Պոզիտիվ հոգեբանության ասսոցիացիայի անդամ Մարի Ժոզեֆ Սալվաս Շաարի առաջարկները, հենց Ձեզ համար են:

Փորձեք նոր ստրատեգիաներ:

Մարդիկ, ովքեր ցանկանում են փոփոխել իրենց սննդակարգը, որպես օրենք կենտրոնացած են իրենց թուլությունների վրա: Նրանք պնդում են ինքներն իրենց՝. "Ես գիտեմ, որ չպիտի այս բաները անեմ (ուտեմ այն բաները, որոնք մեղքի զգացում են առաջացնում՝ շոկոլադ, չիպսեր, տապակած կարտոֆիլ, բեկոն), բայց ինչքան լավ կլիներ փորձել այդ ամենը: Ես այնպես էլ շատ եմ աշխատում:

Ինձ պետք է վերականգնել ուժերս և թուլանալ": Եվ այս պատկերը անցնում է մի որոշակի ցիկլ՝ կարճատև հաճույք, խղճի խայթ և մի կարճ ժամանակ հետո, այս ամենը կրկնվում է:

Մի անգամ Էյնշտեյնը ասել է, որ խելագարություն է նորից ու նորից կրկնել նույն վարքագիծը, սպասելով ստանալ այլ արդյունքներ: Այնպես որ, եթե ուտելու սովորություններով Ձեր տարվածությունը, անցյալում չի բերել Ձեզ համար անհրաժեշտ արդյունքի, պետք չի հուսալ, որ ինչ որ նոր բանի կբերի ապագայում:

Ինչու՞ չփորձել նոր ստրատեգիա: Սկսեք ֆիզիկական ակտիվությունից: Փոխանակ խմորեղեն ուտեք՝ գնացեք զբոսանքի: Հետազոտող Անգելա Դակվորտը ընդգծում է, որ ավելի հեշտ է դիմակայել գայթակղություններին, երբ ինչ-որ բան զբաղեցնում է ուշադրությունը: Գլխուղեղի տվյալների հաջորդաբար ընթերցումը նույնպես ցույց է տալիս, որ գայթակղության անմատչելիության դեպքում, ուղեղի գործունեությունը, կապված դրա հետ, նշանակալի փոքրանում է, այդ պատճառով էլ ավելի հեշտ է դառնում դիմադրելը (Կեսսլեր 2009): Մեր վարքագծի սովորույթներից շատերը հանդիսանում են ֆիզիկական ցանկությունների արտահայտումներ: Անհրաժեշտ է սովորել վերափոխել դրանք ճիշտ սնունդի և ֆիզիկական ակտիվության: Գիտնականները համարում են, որ սա բավական օգտավետ ստրատեգիա է: Ավելին՝ նրանք խոսում են այն մասին, որ չկա պրոբլեմի ավելի հարմար փոխարինող, քան վարժությունները:

Պահպանեք հոգեկան էներգիան:

Երկրորդ, կարևոր փուլը՝ էմոցիոնալ հակազդումների փոփոխությունն է: Կարևոր է սովորել նայել օրինակ՝ պիցցայի կտորի վրա, տարբեր տեսնկյուններից: Փոխանակ նրա մեջ գայթակղող համ նկատեք, պատկերացրեք, թե ինչքան վնասակար հավելանյութեր և կոնսերվանտներ է նա պարունակում: Հիշեք խոլեստերինի և ճարպային գոյացությունների մասին: Հետո պատկերացրեք, թե ինչպես է բարձրանում արտերիալ ճնշումը, առատանում քրտնարտադրությունը, հաճախանում շնչառությունը... Սննդամթերքի նկատմամբ, որին դժվար է դիմակայել, էմոցիոնալ հակազդումների փոփոխելը կարևոր քայլ է առողջ սնվելու ճանապարհն անցնելու համար:

Հաջորդ անգամ, երբ Դուք կցանկանաք "խուսափել" որոշակի սնունդ ընդունելուց, խնայեք հոգեկան էներգիան այն բանի համար, ինչը իրականում արժանի է դրան: Գնալով զբոսանքի կամ սսնդամթերքների նկատմամբ էմոցիոնալ հակազդումը փոխելով, դուք հեշտությամբ կձերբազատվեք գայթակղությունից: Դուք կխնայեք նաև Ձեր էներգիան, որը անպայմանորեն պետք կգա Ձեզ օրվա ընթացքում ավելի օգտավետ գործեր կատարելու համար:

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты