ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Օրական տասնյակ sms և e-mail հաղորդագրությունները, շատերի համար նորմա են դառել: Որոշ ասեր կարողանում են նույնիսկ օրական 80 sms ուղարկել: Էլեկտրոնային շփման նկատմամբ չափազանց կապվածությունը, ծնեց նոր հիվանդություն՝ ինֆոմանիա:

1992 թվականին հայտնաբերվեց կարճ հաղորդագրությունների համակարգը (Short Message Service): Սկզբից նրա վրա ոչ մի ուշադրություն չդարձրեցին, սակայն XXI դարի սկզբին աշխարհը բռնկվեց մի իսկական sms-բումով: Այսօր միայն Մեծ Բրիտանիայում, օրական ուղարկվում է 50 միլլիոնից ավելի sms հաղորդագրություն:

Վտանգավոր կիրք:

Հոգեբանները պնդում են, որ էլեկտրոնային նամակագրությանը կարելի է սովորել այնպես, ինչպես նարկոտիկներին կամ ալկոհոլին: Նրանց հաշվարկներով, միայն Գերմանիայում, 380 հազար մարդ է հաշվվում, ովքեր հիվանդ են sms կախվածությամբ: sms-մոլուցքի ամենահայտնի դեպքերից մեկի մասին վերջերս պատմվում էր հեռուստատեսությամբ՝ Լիվերպուլի կին բնակիչներից մեկը, իր ընկերներին ամսեկան 1000 sms էր ուղարկում, ինչի վրա նրա ծախսերը գերազանցում էին 2000 դոլլարը:

Hewlett Packard ընկերության պատվերով, Լոնդոնի համալսարանի հոգեբանների կատարած հետազոտությունները ցույց են տվել, որ բջջային կապից օգտվող մարդկանց 62%-ը, չեն կարողանում ձերբազատվել մշտապես հաղորդագրություններ ստուգելու իրենց սովորույթից, նույնիսկ տանը կամ հանգստավայրում: Նրանց կեսը, մուտքային sms-ներին պատասխանում է անմիջապես, իսկ ամեն հինգերորդը, պատրաստ է ընդհատել խորհրդակցությունը կամ կարևոր հանդիպումը, որպեսզի պատասխան հաղորդագրություն գրի: 8%-ը հեռախոսը նույնիսկ տանում են իրենց հետ անկողին, չնայած, որ անսպասելի գիշերային զանգերը հանում են նրանց հունից:

SMS-ը մարիխուանայից վտանգավոր է:

Հոգեբան Գլենն Ուիլսոնը (Glenn Wilson) սահմանել է, որ sms-ներով չափից ավելի տարվածությունը արտացոլվում է մարդու ինտելլեկտուալ մակարդակի վրա: "sms-հաղորդագրություններով մշտապես փոխանակումը, ժամանակավորապես իջեցնում է ինտելլեկտի գործակիցը 10 միավորով",- ասում է նա: Եվ այս այն դեպքում, երբ մարիխուանաի օգտագործումը բերում է միայն 5 միավոր IQ-ի իջեցման

IQ-ի իջեցման ռիսկի հատկապես ունակ են գրասենյակային աշխատողները: Նրանք, աշխատանքի բերումով, պետք է sms կամ e-mail հաղորդագրություններ ուղարկեն, աշխատանքում օգտագործեն MSN-messenger (ICQ-ի արևմտյան անալոգ): Եվ որպես արդյունք՝ ուշադրության շեղում և մտավոր գործունեության ցածրացում:

SMS-փլուզում:

Իտալիայում հետաքրքիր փորձ են անց կացրել՝ 300 հոգի, 15 օրով թողել են առանց բջջային կապի: կորուստը հանգիստ են տարել փորձարկվողների 30%-ը, 70%- հեռախոսի սուր դեֆիցիտ են զգացել, նրանցից 25%-ը իրենց ուղղակի անտանելի էին զգում: Հետազոտվողների 48%-ը նշել են, որ առանց բջջային հեռախոսի, նրանց մոտ սեռական կյանքի նկատմամբ ապատիա է առաջացել...

Հետազոտությունը անց կացրած հոգեբանները նշել են, որ այդպիսի մարդկանց գիտակցությունը գտնվում է նոր sms կամ e-mail հաղորդագրությանը պատասխանելու միշտ պատրաստակամ վիճակում: Սրա արդյունքում մարդը կորցնում է կենտրոնացումը և չի կարողանում իրեն նվիրել ընթացիկ խնդիրների լուծման գործընթացին: Նրանք այս կախվածությունը անվանել են՝ ինֆոմանիա: