ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Ի՞ՆՉ Է ՆԼԾ -Ն, ԵՎ «ԻՆՉՈ՞Վ ԵՆ ԱՅՆ ՈւՏՈւՄ» )))))

ՆԼԾ հապավման ետևում, որը նշանակում է նեյրոլինգվիստիկ ծրագրավորում, թաքնված է մարդկային հարաբերությունների միանգամայն նոր, հեղափոխական մոտեցում: Ոմանք անվանում են այն «անձի կատարելագործման արվեստ և գիտություն» կամ «սուբյեկտիվ զգացմունքների ուսումնասիրություն»: ՆԼԾ-ն առաջարկում է մարդկանց հետ հաղորդակցվելու արդյունավետ և փորձված միջոցներ, վարքագիծն ու մտածողությունը փոխելու գործնական հնարավորություններ:

Միլիոնավոր մարդիկ արդեն օգտագործել են դրա հասարակ սկզբունքներն ու...

...մեթոդները և նրա օգնությամբ կատարելագործել շրջապատի հետ փոխհարաբերությունները, մեծացրել վստահությունը իրենց ուժերի նկատմամբ, հասել հաջողության իրենց կենսագործունեության ամենատարբեր ոլորտներում:

Սովորել ՆԼԾ-ն և օգտագործել դրա հաստատուն արդյունքերը կարող է մեզանից յուրաքանչյուրը: Ստացած գիտելիքները կարելի է օգտագործել աշխատանքում, տանը, կյանքի բոլոր բնագավառներում (ՆԼԾ-ն բարձր արդյունավետություն է ցույց տվել հոգեթերապիայում, մանկավարժության մեջ, քաղաքականության մեջ, բիզնեսում, մենեջմենտում, գովազդում):

Բավական է գործնականում սկսել կիրառել նկարագրված միջոցները, և Ձեր կյանքում անմիջապես կնկատեք փոփոխություններ: ՆԼԾ-ն սովորելու ընթացքում հանձնարարությունների մեծ մասը կարելի է կատարել ամենօրյա կյանքում, այնպես որ պրակտիկայի համար Ձեզանից հատուկ ժամանակ չի պահանջվի, իսկ արդյունքները սովորաբար երևում են արդեն առաջին օրերին:

ՄԻՀՐԴԱՏ ՄԱԴԱԹՅԱՆ