ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Գիտակցության սահմանը»

Մարդը հարցրեց իմաստունին.

— Իմ գիտակցությունը սահմաններ ունի՞:

— Ինչպե՞ս բացատրեմ քեզ… — պատասխանեց իմաստունը: — Նայիր երկնքին առավոտյան — դու կտեսնես նրա սահմանը՝ որպես կապույտ գույն, և սահմանի պահապաններին՝ ամպերը:

Նայիր երկնքին գիշերը — և դու կտեսնես, որ սահմանը տեղափոխվել է անսահման հեռավորության վրա, և դրա վկաներն են երկնային լուսատուներն ու աստղերը, ինչպես նաև բազմաթիվ աստղագետ գիտնականներ: Փոխվել է միայն լուսավորությունը, բայց ի՜նչ ազդեցություն:

Այդպես էլ մեզ հետ: Երբ գա գիշերը, մեր գիտակցության համար կգա անսահմանությունը, որը երբեք էլ չէր անհետացել, այլ պարզապես մթագնված էր մեր կյանքի լույսի պատրանքով:

Գրիգորի Սերգեև

 
 

Այժմ կայքը դիտում են 654 հյուր