Մի անգամ Սուֆիին հարցրեցին՝
— Պնդումներից ո՞րը պետք է ընտրել, եթե երկու սուֆիստական պնդումներ հակասում են միմյանց:
— Նրանք իրար հակասում են միայն այն ժամանակ, երբ նրանց քննարկում ես առանձին-առանձին: Երբ Դուք ծափ տալուց ուշադրություն դարձնեք միայն ձեռքերի շարժումներին և չլսեք ծափի ձայնը, ապա տպավորություն կունենաք, որ ձեռքերը իրար հարվածում են:
Սակայն այդ դեպքում Դուք չեք տեսնի թե ինչ տեղի ունեցավ իրականում: Ձեռքերի հակամարտության նպատակը իրականում, ինքնաբերաբար ծափն էր:
ՍՈՒՖԻԱԿԱՆ ԱՌԱԿ