ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Կոմպանիոնները»

Մի ամգամ, դեռևս երիտասարդ տարիներին, Ելիզարն ու Կասյանը որոշեցին գործով զբաղվել։ Ելիզարն այդ ժամանակ արդեն ավարտում էր տնտեսագիտական ինստիտուտը, իսկ Կասյանը արդեն արհեստավարժ նկարիչ էր, քանի որ ուներ գեղարվեստի ուսումնարանի դիպլոմ։ Կասյանի նախաձեռնությամբ տղաները սկսեցին պատվիրատուների համար պատեր նկարազարդել և դա նրանց մոտ նույնիսկ շատ էլ լավ էր ստացվում։

Իրար հետ էլ տղաները լավ էին աշխատում - Ելիզարը պատվրատուներ էր գտնում ու պայմանավորվում էր գործաքի մասով, սիկ Կասյանը ստեղծում էր էսքիզներ ու կոմպոզիցիաներ, կատարելով նկարազարդման հիմնական՝ գեղարվեստական մասը։ Ելիզարը նույնպես կարողանում էր վրձին և ներկագլան ձեռքում բռնել, բայց աշխատում էր միայն որպես օգնական - ինչ-որ տեղ, ինչ-որ բան ներկում էր, ներկերն էր լուծում և կատարում էր մի շարք մանր բայց ոչ այնքան նկատելի աշխատանք։ Այդպես էլ զբաղվում էին ընկերները իրենց արհեստով և ընթացքում վատ չէին վաստակում։

Բայց շուտով Կասյանը հայտարարեց Ելիզարին, որ կարծում է, որ անարդար է վաստակած գումարը կիսել, հիմնավորելով դա նրանով, որ իբրև թե հենց ինքն է կատարում աշխատանքի հիմնական մասը, որ ողջ նկարազարդումը ստացվում է բացառապես իր և իր վարպետության շնորհիվ։ Արդյունքում կոմպանիոնները բաժանվեցին իրարից։ Ելիզարն այդ ժամանակ արդեն դառել էր դիպլոմավորված տնտեսագետ և աշխատանքի տեղավորվեց իր հիմնական մասնագիտությամբ, իսկ Կասյանը շարունակեց զբաղվել իր արհեստով, մի պատանի օգնական վերցնելով իր համար որպես ենթավարպետ։

Կասյանի ողջ վարպետությունը կայանում էր նրանում, որ նա կարողանում էր նկարազարդել պատերը։ Բայց նրան այլևս չհաջողվեց դրանով զբաղվել, քանի որ պատվիրատուներ նա այլևս չունեցավ։

Դենիս Խարլամով

 
 

Այժմ կայքը դիտում են 1469 հյուր