ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ԵՐԱԶԱՆՔԸ

Մի օդաչու թռչում էր Կալիֆոռնիայի վրայով: Հանկարծ նա ասաց իր ընկերոջը՝

— Մի ներքև նայիր այն չքնաղ լճին: Ես այդ լճից ոչ հեռու եմ ծնվել: Այ այնտեղ իմ գյուղն է:

Նա ցույց տվեց մի փոքրիկ գյուղի վրա, որը տարածվում էր բլուրների վրա և գտնվում էր լճից ոչ շատ հեռու:

— Ես այնտեղ եմ ծնվել: Մանուկ ժամանակ ես հաճախ էի նստում այդ լճի ափին և ձուկ որսում:

Ձկնորսությունը իմ սիրած զբաղմունքն էր: Այդ ժամանակ երկնքում օդանավեր էին թռչում: Նրանք թռչում էին իմ գլխավերևով և ես երազում էի այն օրվա մասին երբ օդաչու կդառնամ և կկարողանամ նման օդանավ վարել: Դա իմ միակ երազանքն էր: Հիմա այն իրականացել է: Եվ հիմա, ամեն անգամ ներքև՝ այդ լճին նայելով, երազում եմ այն օրվա մասին, երբ թոշակի կանցնեմ և նորից կգնամ այդ լիճը ձուկ որսալու: Ախր իմ լիճն այնքան գեղեցիկ է…

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՌԱԿ