Դժոխքի նախադռանը նստած էին երկուսը, երկուսն էլ այստեղ էին հայտնվել սպանության համար։ Մեկը չարագործ էր, շատ էր խոսում՝ փորձելով զրույցի մեջ ներքաշել կողքին նստածին։ Մյուսը չարագործ չէր, այլ այստեղ էր հայտնվել այն պատճառով, որ սպանել էր ինքնապաշտպանության ժամանակ։ Նա չէր ցանկանում զրույցի բռնվել և լռում էր։ Երբ քավարանի դուռը բացվեց, և ներս խուժեց դժոխային տաք բոցը, երկուսն էլ մի ձայն լսեցին.
— Գնա՛։
Նա, ով չարագործ չէր, լուռ վեր կացավ, հանգիստ մոտեցավ դռանը և ցատկեց դժոխք։ Իսկ չարագործը վախկոտ էր և, նայելով առաջինի արիությանը, սկսեց մտքում դատողություններ անել․ իբր, եթե հարցնեն, թե ինչու վեր չկացա, կասեմ, որ լավ չեմ լսել «գնա՛» բառը, այլ լսել եմ «նստի՛ր»։
Բայց ոչ ոք դուրս չեկավ և չհարցրեց։ Քավարանի դուռը փակվեց, և տիրեց կատարյալ խավար։ Ե՞րբ դուռը կբացվի հաջորդ անգամ։
Այսպես նա նստելու է կատարյալ մթության ու մենության մեջ՝ մեռնելով վախից ու անորոշությունից։ Անիմաստ սպասումից կչքանա նրա ողջ մեծամտությունը։ Եվ նա մտքում թույլ կտա այն միտքը ու նույնիսկ կուրախանա, որ դուռը բացվի։ Բայց նման դռները, ինչպես և հայտնության դռները, բացվում են միայն մեկ անգամ։
Գալինա Ստրելկովա
